ԱՄՆ-ում առգրավել են Ռուսաստանից գողացված ավելի քան 2 միլիոն դոլար
ԱՄՆ-ի իրավապահներն օգոստոսին շուրջ 2,3 միլիոն ԱՄՆ-ի դոլար են առգրավել կրիպտոարժույթով, որը գողացվել էր Ռուսաստանում գտնվող հաքերների կողմից կատարված կիբեռհարձակումների արդյունքում: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի փաստաթղթերը:
Ինչպես հաղորդվում է, Ալեքսանդր Սիկերինը, ըստ վերջին տվյալների, ապրելով Սանկտ Պետերբուրգում, կապված է REvil հաքերական խմբավորման հետ: Փաստաթղթում, որը վկայակոչում է հեռուստաալիքը, իրավապահները հաստատում են, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) առգրավել է կրիպտոքսակ, «որով կարելի է հարձակումների հետ կապին հետեւել շորթիչ-ծրագրերի օգնությամբ, որոնք կատարվում են Սիկերինի կողմից: Նաեւ պնդում են, որ 2019 թվականի ապրիլից մինչեւ 2021 թվականի հուլիս ԱՄՆ-ում եւ այլ երկրներում REvil-ի զոհերը հարձակումների արդյունքում վճարել են ավելի քան 200 միլիոն դոլար: Ավելի վաղ ԱՄՆ-ն ուկրաինացի Յարոսլավ Վասինսկուն եւ ռուս Եվգենի Պոլյանինին մեղադրանքներ է առաջադրել կիբեռխարդախությունների մեջ, ինչպես նաեւ նրանց ներառրել է պատժամիջոցների ցուցակի մեջ:
Վասինսկին ձերբակալվել է Լեհաստանում եւ կարող է արտահանձնվել ԱՄՆ: Իսկ Պոլյանինը գտնվում է ազատության մեջ. ինչպես կարծում է ՀԴԲ-ն, Բառնաուլում: Ենթադրվում է, որ երկուսն էլ պատկանել են REvil խմբավորմանը, որը կարողացել է զոհերից մինչեւ 200 միլիոն դոլար փրկագին հավաքել: Կոնկրետ Պոլյանինն ստացել է 13 միլիոն դոլար, որից ավելի քան 6 միլիոնը հաջողվել է բռնագրավվել իշխանությունների կողմից, հայտարարել է ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Մերիք Գառլենդը: Նահանգները մինչեւ 10 միլիոն դոլար պարգեւ են հայտարարել REvil-ի կազմակերպիչների վերաբերյալ տեղեկատվության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: