
ԱՄՆ-ի Կոնգրեսը հավանություն տվեց մինչև փետրվարի 18-ը կառավարության ֆինանսավորման երկարաձգմանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 2-ին Նեկայացուցիչների պալատից հետո հավանություն տվեց մինչեւ 2022 թվականի փետրվարի 18-ը երկրի դաշնային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման օրինագծին:
Առաջարկության պաշտպանությամբ հանդես են եկել 69 սենատորներ, 28 օրենսդիրներ եղել են դեմ: Ինչպես սպասվում է, մոտ ժամանակներս փաստաթուղթը կստորագրի ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը։
Սենատում հանրապետականների եւ դեմոկրատների առաջնորդներին հաջողվել է քվեարկությունից բառացիորեն մի երկու ժամ առաջ համաձայնության գալ առաջարկությունը պաշտպանելու անհրաժեշտության շուրջը:
Ավելի վաղ Բայդենը վստահություն է հայտնել, որ Կոնգրեսը թույլ չի տա այն իրավիճակը, որի դեպքում ֆինանսավորման երկարաձգման բացակայության պատճառով դաշնային գերատեսչություններն ստիպված լինեն դադարեցնելու աշխատանքը:
Վերջին անգամ դա տեղի էունեցել 2018 թվականին, ինչի հետեւանքով պետական ծառայողները հարկադական արձակուդի են գնացել ռեկորդային երկարատեւ ժամետով՝ 35 օր: Կառավարության ֆինանսավորման երկարաձգման նախորդ բանաձեւի գործողությունը, որը նախագահն ստորագրել էհոկտեմբերի 1-ին, լրանում է դեկտեմբերի 3-ին:
Այդ պատճառով նախագահը պետք է ֆինանսավորման հետագա երկարաձգման մասին օրինագծը հասցնի ստորագրել տեղական ժամանակով մինչեւ դեկտեմբերի 3-ի կեսգիշեր:
Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ավարտվել է նախորդ 2021 ֆինանսական տարին, սակայն օրենսդիրներն առայժմ չեն համաձայնեցրել հաջորդ տարվա լիարժեք բյուջեն: Այդ առնչությամբ նրանք հարկադրված են ընդունելու կառավարության ֆինանսավորման երկարաձգման ժամանակավոր բանաձեւեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: