
ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռների մշակումն ապակայունացնում է տարածաշրջանի իրադրությունը. ԱՄՆ

Բալստիկ հրթիռների եւ այլ սպառազինությունների մշակման՝ ԿԺԴՀ-ի ծրագրերն ավելի ու ավելի են ապակայունացնում տարածաշրջանի իրադրությունը: Դեկտեմբերի 2-ին այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ Սեուլում իր հարավկորեացի պաշտոնակից Սո Ուկի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Այն իր կայքում հեռարձակում է Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչությունը: ԱՄՆ-ը եւ Կորեայի Հանրապետությունը «հավաստել են համատեղ գնահատումը, որի համաձայն ԿԺԴՀ-ն շարունակում է մշակել բալիստիկ հրթիռներ եւ սպառազնություն, ինչն ավելի ու ավելի է ապակայունացնում տարածաշրջանային անվտանգությունը»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը: Միացյալ Նահանգները Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման հասնելու լավագույն միջոցն է համարում դիվանագիտական մոտեցումը ԿԺԴՀ-ի նկատմամբ, հայտարարել է Օսթինը:
«Մենք ձգտում ենք Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծման: Եվ մենք կարծում ենք, որ այդ նպատակին հասնելու լավագույն միջոցն ստուգված եւ գործնական մոտեցումն է ԿԺԴՀ-ի հետ դիվանագիտական շփումներին»,- նշել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: