Բաժիններ՝

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավարը հայտարարել է Չինաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մասին

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ սպառազինությունների մրցավազք է ընթանում լավագույն գերձայնային զենքի ստեղծման համար: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ղեկավար Ֆրանք Քենդալը:

Ավելի վաղ Financial Times հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրների, հաղորդել է, որ Չինաստանն օգոստոսին փորձարկել է գերձայնային հրթիռ, որը կարող է միջուկային զենք կրել, եւ դա «հանկարծակիի է բերել» ամերիկյան հետախուզությանը: ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Չինաստանն անցկացրել է տիեզերական ապարատի, այլ ոչ թե գերձայնային հրթիռի փորձարկում:

«Ընթանում է սպառազինությունների մրցավազք, որն ընթանում է արդեն բավականին երկար ժամանակ: Չինաստանը դրան մասնակցում է շատ ակտիվորեն»,-Քենդալն ասել է Reuters գործակալությանը տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի բանակը միջոցները կենտրոնացրել է Իրաքում եւ Աֆղանստանում եւ քիչ ուշադրություն է դարձրել գերձայնային զենքի հարցին:

«Չեմ ցանկանում ասել, որ մենք ոչինչ չենք արել, բայց մենք արել ենք ոչ բավականաչափ»,-կարծում է նախարարը: Քենդալն այն կարծիքին է, որ A-10 գրոհիչ ինքնաթիռը, C-130 ռազմափոխադրական ինքնաթիռը եւ WQ-9 անօդաչուն «դեռեւս արդյունավետ են, բայց դրանցից ոչ մեկը չի կարող վախեցնել Չինաստանին»:

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքին ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհանգստությամբ է հետեւում Չինաստանի ռազմական արդիականացմանը, դրանում սպառնալիք է տեսնում տարածաշրջանային կայունության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս