Բաժիններ՝

ԱՄՆ-ում գրանցվել է օմիկրոնով վարակման առաջին դեպքը

ԱՄՆ-ի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 1-ին գրանցել է կորոնավիրուսի նոր տարատեսակով՝ օմիկրոնով, հիվանդանալու առաջին դեպքը. այն հայտնաբերվել է Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հաղորդել է CNBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնին:

Վարակված անձը, որը լիովին պատվաստած էեղել, միայն վերջերս է վերադարձել Աֆրիկայի հարավից, պարզաբանել է ԱՄՆ-ի գլխավոր վիրուսաբան Էնթոնի Ֆաուչին:

«Ախտահարվածը գտնվում է մեկուսացման մեջ, իսկ այն անձինք, որոնք մոտիկից շփվել են նրա հետ, ունեն բացասական թեստ… Լավ է, որ հիվանդը թեթեւ ախտանշաններ ունի, նրա վիճակը բարելավվում է»,- նշել է նա:

Դրա հետ մեկտեղ Ֆաուչին հայտարարել է, որ ԱՄՆ-ում օմիկրոն շտամի հայտնաբերումը եւս մեկն անգամ մատնանշում է պատվաստման եւ պատվաստանյութերի «բուստերային» չափաբաժիններ ընդունելու անհրաժեշտությունը:

Նա ճշտել է, որ ավելի վաղ ստացած տվյալները ստիպում են ենթադրել՝ «բուստարային չափաբաժինը պետք է օգտակար լինի օմիկրոն շտամով վարակված անձի մոտ առնվազն հիվանդության ծանր ընթացքը կանխելու համար: Օմիկրոն շտամը հայտնաբերվել է նոյեմբերին Աֆրիկայի հարավում:

Մասնագետներն այն կարծիքին են, որ այն կարող է սպառնալիք ներկայացնել, քանի որ այն չափազանց արագ է տարածվում, քան մյուս շտամները, որոնք գիտնականները հայտնաբերել են համավարակի ժամանակաշրջանում, եւ պարունակում է մեծ քանակությամբ մուտացիաներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս