Բաժիններ՝

COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 263,5 միլիոնը

COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 263 միլիոն 531 հազար 909: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 5 միլիոն 224 հազար 178 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 48 միլիոն 692 հազար 492 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 782 հազար 100-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 606 հազար 541-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել է 469 հազար 8724 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 105 հազար 872 հիվանդացած, նրանցից մահացել է 614 հազար 964 մարդ: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ներարկված չափաբաժինների թիվն աշխարհում գերազանցել է 8 միլիարդը:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը դեկտեմբերի 2-ի առավոտվա դրությամբ կազմել է 672,5:

ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2412, Հնդկաստանում՝ 333, Բրազիլիայում՝ 2865 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս