Աշխարհում շուրջ 45 մլն մարդու համար կարող է սովի խնդիր ծագել. ՄԱԿ
Աշխարհի 43 երկրներից շուրջ 45 միլիոն մարդու համար կարող է սովի խնդիր առաջանալ: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության՝ 2022 թվականի Գլոբալ հումանիտար տեսության մեջ, որը տարածվել է դեկտեմբերի 2-ին։
«Ծայրահեղ աղքատությունը կրկին աճում է: (…) Սովը սոսկալի հեռանկար է մնում 43 երկրներում 45 միլիոն մարդու համար»,- ասված է փաստաթղթում: Նշվում է, որ աշխարհի առավել կարիքավոր բնակչությանն օգնություն տրամադրելու համար կպահանջվի 41 միլիոն դոլար: «Ընդհանուր առմամբ 2022 թվականին աշխարհում 274 միլիոն մարդու համար կառաջանա անհապաղ օգնության եւ պաշտպանության խնդիր, ինչը 17 տոկոսով ավելի է, քան անցյալ տարվա տեսության մեջ,- նշված է տեքստում:- Սպասվում է, որ կպահանջվի 41 միլիոն դոլար առավել կարիքավոր 173 միլիոն մարդու օգնության տրամադրման եւ պաշտպանության համար»:
Հումանիտար հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիստի խոսքով՝ կլիմայի փոփոխության հետ կապված ճգնաժամն առաջին հերթին եւ շատ ավելի խիստ հարվածում է բնակչության ամենախոցելի խմբերին: Գրիֆիստը նշել է որ անկայունությունը սաստկացել է աշխարհի տարբեր մասերում, եւ այդ առանչությամբ հիշատակել է Աֆղանստանը, Մյանման եւ Եթովպիան:
«Համավարակը տակավին չի ավարտվել, աղքատ երկրները զրկված են պատվաստանյութերից»,- հավելել էնա: Տեսության մեջ ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքին, որ աշխարհի բնակչության ավելի քան 1 տոկոսը հայտնվել է տեղանհանված վիճակում: 2022 թվականի գլոբալ տեսությունը ներառում է արձագաքման 37 պլան 63 երկրների, մասնավորապես, Աֆղանստանի, Հայիթիի, Եմենի, Իրաքի, Կոլումբիայի, Լիբիայի, Մալի, Մյանմայի եւ Ուկրաինայի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: