
5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայի ափերի մոտ

5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) առափնյա մասում: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Ալթայե-Սայանսկի մասնաճյուղը:
Ալթայե-Սայանսկի մասնաճյուղի օպերատիվ մշակման տվյալներով, դեկտեմբերի 3-ին Երեւանի ժամանակով 04:28-ին գրանցված երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Տանաբե քաղաքից (Վակայամայի պրեֆեկտուրա) 111 կիլոմետր դեպի հարավ:
Էպիկենտրոնում ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես «շատ ուժեղ»: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 5,2, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: