Բաժիններ՝

Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Բաթումիի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Բաթումիում բնակելի տունը հոկտեմբերի 8-ին մասնակից փլուզվել է: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:

Ոստիկանությունը գործի առնչությամբ 3 մարդու է ձերբակալել, որոնցից մեկը շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը՝ վերանորոգում իրականացնող աշխատակիցները: Քննության տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների հետևանքով, քանի որ դրանք իրականացվել են անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Երկրում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս