
ՆԱՏՕ-ի ղեկավարների հերթական գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022թ․ հունիսի 29–30-ը

ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը պետությունների եւ կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա հաջորդ տարվա հունիսի 29 – 30-ը Մադրիդում, դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապանդման հարցերը եւ անվտանգության բնագավառում կլիմայի գլոբալ փոփոխության հետեւանքները: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, որը գագաթնաժողվի օրը հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ կայացած հանդիպումից հետո։
«Ես ուրախ եմ հայտարարելու, որ ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը Մադիրիդում տեղի կունենա հունիսի 29–30-ը,- ասել էնա:- Այնտեղ կընդունեն մի շաք կարեւոր որոշումներ, կքննարկեն անվտանգության համար կլիմայի փոփոխության հետեւանքները, կհաստատեն դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգը»:
ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգը, որը կընդունեն 2022 թվականին Մադրիդի գագաթնաժողովում, կարտացոլի անվտանգության փոփոխված պայմանները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: