ԱՄՆ-ում չորս մարդ է մահացել ինքնաթիռի կործանման հետևանքով
                                    ԱՄՆ Ջորջիա նահանգում Cessna-210 ինքնաթիռի ընկնելու հետևանքով չորս մարդ մահացել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Fox News հեռուստաալիքը:
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը շրջվել է վայրէջքի ժամանակ և այրվել: Օդանավում գտնվողները փրկվել չեն կարողացել:
Տարվում է հետաքննություն՝ պարզելու միջադեպի պատճառները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    