Բաժիններ՝

Դոհայում առաջին անգամ հանդիպել են ԱՄՆ դիվանագետներն ու «Թալիբան»-ի ներկայացուցիչները

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչները Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել են ամերիկացի դիվանագետների հետ: Այս մասին հայտնում է Al Jazeera-ն՝ նշելով, որ սա ամերիկյան զինված ուժերի՝ Աֆղանստանից դուրսբերումից հետո առաջին նման հանդիպումն է:

Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ամիր Հանա Մոթակին հայտնել է, որ ամերիկյան կողմի հետ քննարկումները շարունակվելու են նաև հոկտեմբերի 10-ին:

«Քննարկումների ժամանակ մենք կենտրոնացրել են մեր ուշադրությունը Քաբուլին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հարցի և Դոհայի համաձայնագրի կյանքի կոչման վրա»,- ասել է նա:

Թալիբների ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ ամերիկյան կողմին առաջարկ է արվել նոր էջ բացել Քաբուլի և Վաշինգտոնի միջև: Միաժամանակ նա կոչ է արել Վաշինգտոնին՝ հարգել Աֆղանստանի ինքնիշխանությունը և չխառնվել այդ երկրի ներքին գործերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031