Բոլիվիայի ժամանակավոր կառավարությունը երկրում ազգային աղետի ռեժիմ է հայտարարել՝ համավարակի հետեւանքների դեմ պայքարի նպատակով վարկ ստանալու համար:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Անդրկովկասում տիրող իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման համատեքստում։
Հուլիսի 27-ին բիթքոյնի փոխարժեքն այս տարվա հունիսի սկզբից ի վեր առաջին անգամ հաղթահարել է 10 հազար դոլարի հոգեբանական սահմանագիծը:
«Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Վրաստանում ադրբեջանցիները սադրում են ազգամիջյան բախում. «Այսօր կեսօրին Վրաստանի Քվեմո-Քարթլի նահանգի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլի քաղաքում Վրաստանի քաղաքացիներ հանդիսացող մի խումբ ադրբեջանցիներ հակահայկական բողոքի հավաք են կազմակերպել՝ «Վերջ օկուպացիային-ազատություն Ղարաբաղին» և «Այս պայքարում Վրաստանը համերաշխ է Ադրբեջանի հետ» կարգախոսներով:
Գերմանիան երրորդ տարին անընդմեջ առաջին տեղն է զբաղեցնում աշխարհի առաջատար տերությունների վարկանիշում՝ ավելի քան 10 տոկոսային կետով առաջ անցնելով ԱՄՆ-ից:
«ՌԴ-ում հայերի գործողություններում չկար կազմակերպվածություն, թեև կարող էր լինել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով տավուշյան սրացումից հետո ՌԴ տարածքում գրանցված հայ-ադրբեջանական ազգամիջյան միջադեպերին ու անկարգություններին։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 80 հազար փախստական է Սիրիա վերադարձել Լիբանանից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 16 միլիոն 450 հազարը:
Սեւ ծովում ավարտվել են Sea Breeze-2020 միջազգային զորավարժությունները, զորաշարժերի բոլոր առաջադրանքները կատարվել են լրիվ ծավալով:
«Հաննա» փոթորկի հարվածը քանդել է այն պատի մի հատվածը, որն ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանի վրա կառուցվել էր անօրինական միգրացիան զսպելու համար:
Իրանը միջոցներ կձեռնարկի, որոնք ԱՄՆ-ին կստիպեն զղջալ անցյալ շաբաթ իրանական մարդատար ինքնաթիռը կալանելու համար:
Իսպանիայի Անդալուսիայի Ինքանավար Մարզում հուլիսի 27-ին ուղղաթիռ է կործանվել:
Հնդկաստանի արեւեքում եւ հյուսիս – արեւելքում անցած օրը հեղեղումներից զոհվածների թիվն ավելացել է 10-ով եւ հասել 110-ի: Հուլիսի 27-ին այդ մասին հաղորդել է Hindustan Times թերթը՝ վկայակոչելով երկրի արտակարգ ծառայությունները:
Չինաստանում պաշտոնապես փակել են Չենդուում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը:
Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 6-ով եւ հասել 1137-ի:
Միացյալ Նահանգների իշխանությունները դժգոհություն են հարուցել Չինաստանի հարավ – արեւմուտքի Չենդու քաղաքում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսության արձակված տեղացի անձնակազմի շրջանում, քանի որ այն փակվելուց առաջ «մինչեւ վերջ չեն վճարել փոխհատուցումները»:
Սիեթլում (Վաշինգտոնի նահանգ) իրավապահ մարմինների աշխատակիցներն արդեն 49 մարդ են բերման ենթարկել հուլիսի 25-ին ծայր առած անկարգությունների պատճառով, որոնց ժամանակ 59 ոստիկան է տուժել:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը նույնիսկ ոչ մեծ դոզաներով ի վիճակի է ոչնչացնելու կորոնավիրուսը:
«Էրդողանի շփոթմունքը գուցե մի ցուցիչ է, որ քաղաքական վերնախավի տարատեսակ ընկալումների մեջ Նախիջևանն ունի առանձնահատուկ նշանակություն։ Իսկ Նախիջևանի պարագան՝ և՛ իրավական կարգավիճակը, և՛ ստրատեգիական դիրքը հղի է շատ լուրջ հետևանքներով, որտեղ, ինչպես ասացի՝ Թուրքիան կարող է ներթափանցել՝ որպես ակտիվ խաղացող»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը։
Երաժիշտ Էլթոն Ջոնի նախկի կինը 3 մլն ֆունտ ստերլինգի հայց է ներկայացրել՝ պնդելով, որ նա խախտել է ամուսնալուծության համաձայնագիրը՝ այն ներառելով իր հուշերում և «Ռոքետմեն» կենսագրական ֆիլմում։
Հայ-ադրբեջանական սահմանին բռնկված տավուշյան սրացումը և դրա քաղաքական հետևանքները հարթելու ուղղությամբ դիվանագիտական ջանքեր է գործադրում Ռուսաստանը։ Հուլիսի 23-ին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Մոսկվան Երևանի և Բաքվի հետ կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ամրապնդման և բանակցային գործընթացն ակտիվացնելու տարբեր նախաձեռնություններ:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերել էին կորոնավիրուսը, հայտնել է, որ CAVID-19-ի իր նոր թեստը բացասական է եղել:
Մեր նկատառմանը, թե՝ ասացիք՝ չեք հրաժարվել, բայց կարծեք այս երկու տարում այդ մասին չի էլ շեշտվել. մինչև վերջին հայտնի իրադարձություններն ավելի շատ խոսվել է բանակցային մթնոլորտի, խաղաղության, փոխվստահության մասին, արդյոք ուշ չէ՞ հիմա այս մասին շեշտադրումներ անել՝ հաշվի առնելով երկու տարվա դադարը, պատգամավորն արձագանքեց.
Հուլիսի 28-ից Ռումինիայից, Բուլղարիայից Հունաստան ժամանած յուրաքանչյուր ավիաուղևոր պետք է կորոնավիրուսի թեստ հանձնած լինի: Միայն թեստի բացասական պատասխանի դեպքում ավիաուղևորները կարող են մուտք գործել Հունաստան:
Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեկ օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 73 հազար նոր դեպք: Արդեն չորրորդ օրն է՝ երկրում մեկ օրում կորոնավիրուսից մահացածների թիվը անցնում է հազարը:
Իրանում համավարակի տարածումից ի վեր կորոնավիրուսը հաղթահարել է ավելի քան 250 հազար մարդ:
Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիզոր դեսպան Վարդան Տողանյանը կոչով դիմել է ՌԴ-ում բնակվող հայերին: Դեսպանը նշել է, որ կապի մեջ են համայնքի բոլոր ներկայացուցիչների հետ, գնահատում են իրավիճակը՝ Կալինինգրադից մինչև Կամչատկա, հայաշատ Մոսկվա ու այլ շրջաններ:
Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հայտնել է, որ հուլիսի 30-ին երկրում ազգային սգո օր կհայտարարվի՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների:
Ուկրաինայում շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժել է 9 մարդ:
Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվիե Վերանը հարցազրույցներից մեկում նշել է, որ չի կարող բացառել՝ կորոնավիրուսի դեպքերի աճի պայմաններում երկրորդ անգամ երկրի սահմանների փակումը: