Բաժիններ՝

Իրաքում երեք օդանավակայան է փակվել սաստիկ ավազահողմի պատճառով

Սաստիկ ավազահողմը, որը մայիսի 16-ին ծածկել է Իրաքի շատ տարածաշրջաններ, հանգեցրել է երկրի երեք միջազգային օդանավակայանների, այդ թվում Բաղդադի օդանավակայանի փակման: Այդ մասին հաղորդում է Al Sumaria հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ բացի Բաղդադի օդանավակայանից, որտեղ տեսնաելիությոնն իջել է 300 մետրից ցած թույլատրելի 800 մետրի դեպքում, նաեւ դադարեցրել են աշխատանքը Նաջաֆի եւ Սուլեյմանիի օդանավակայանները: Չվերթերը լիովին դադարեցված են մինչեւ հետագա ծանուցումը:

Վերջին տվյալների համաձայն՝ այս պահին արդեն արձանագրվել են շուրջ 2 հազար տուժածներ փոթորկից: Մեծամասնությունն օգնության է դիմում դժվարացած շնչառության եւ շնչահեղձության նշանների պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել է, որ փոշու առատ հոսքերի պատճառով, որոնք քամին բերում է անապատից, Իրաքի յոթ նահանգներում, ներառյալ մայրաքաղաքային տարածաշրջանում, մայիսի 16-ին պետական հիմնարկություններում հայտարարվել է ոչ աշխատանքային օր: Չեղարկվել են նաեւ պլանավորված քննությունները տարրական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Աշխատում են սոսկ արտակարգ ծառայությունները եւ հանրապետության առողջապահության նախարարության դեպարտամենտները, որը վատ եղանակի պատճառով արդեն ամբողջ անձնակազմին փոխադրել է առավելագույն պատրաստության ռեժիմի:

Ապրիլից Իրաքը մի քանի անգամ ծածկել են ավազահողմերը, որոնք արդեն հանգեցրել են օդանավակայանների ժամանակավոր փակման՝ ոչ քիչ խնդիրներ պատճառելով ինչպես հասարակ բնակիչներին, այնպես էլ պրոֆիլային նախարարություններին եւ կոմունալ ծառայություններին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս