Թյուրքական 5 պետություն և հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունը մայիսի 13-ին հիմնել են «Թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն» (TÜRKOMB): Արարողությունը տեղի է ունեցել Թուրքիայի Բուրսա քաղաքում այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմեն) գրասենյակում:
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Եվրամիության աջակցությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայացած հանդիպումը:
Այո, Նիկոլ Փաշինյանը երկիրը դրել է զոհասեղանին, միայն թե կարողանա արտաքին խաղացողների մոտ ապահովել որոշակի կոնսենսուս, որ իրեն փոխարինելը նպատակահարմար չէ: Այս համատեքստում էլ կարելի է դիտարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանի վերջին հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի գործող իշխանությունն իրենց համար ընկալելի և ընդունելի է, հետևաբար՝ իրենք կողմ են, որ Հայաստանը գնա լիարժեք և համապարփակ զիջումների:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Հարավային Կորեա եւ Ճապոնիա կատարած ուղեւորության ժամանակ տարածաշրջանի 12 երկրների հետ համատեղ գործարկել է «Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տնտեսական կառույցը» (IPEF):
Տասնհարկանի գրասենյակային շենք է փլվել Իրանի Աբադան քաղաքում, որը գտնվում է Խուզստանի հարավարեւմտյան նահանգում. մեկ մարդ զոհվել է: Այդ մասին հաղորդել է Tasnim իրանական գործակալությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան չի ստացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը ո՛չ պաշտպանության ոլորտում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առկա պայմաններով դեմ է ՆԱՏՕ-ի ընդլայնմանը:
«Զգացողություն կա, որ այս ուղղությամբ դիվանագիտական նախաձեռնությունը տրվել է «Միացյալ Եվրոպային»»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը՝ անդրադառնալով երեկ Բրյուսելում Փաշինյան-Միշել-Ալիև մի քանի ժամ տևած բանակցությունների արդյունքներին:
Հայաստանի հետ սահմանակից Կարսի նահանգում մեկնարկել են թուք–ադրբեջանական համատեղ հերթական զորավարժությունները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով Շ. Միշելի հայտարարությանը, մասնավորապես այն կետին, թե «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», նկատեց՝ այս ամենը նշանակում է, որ հայկական կողմից բանակցող չկա, իսկ Նիկոլ Փաշինյանը գնում է Բրյուսել և անում է այն, ինչ իրեն ասում են, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։
Մայիսի 22-ից դադարեցվել է ռուսաստանյան էլեկտրաէներգիայի ներմուծումը Լիտվա եւ մյուս բալթյան երկրներ: Այդ մասին հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը:
ԱՄՆ-ի զինվորականները կմիջամտեն Տայվանի վրա հարձակվելու դեպքում, չնայած այն բանին, որ Վաշինգտոնն առաջվա պես կողմնակից է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Այդ մասին մայիսի 23-ին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը:
«Նրա ուզելով կամ չուզելով չի. նրան օժանդակել են, որ նա գա և անի այն, ինչ հիմա անում է, որովհետև Նիկոլ Փաշինյանն ինքն իրենով չունի ո՛չ ուղեղ, ո՛չ փորձ, ո՛չ ռեսուրս, և ո՛չ էլ համապատասխան հմտություններ, որ ինքնուրույն որոշի ու կարողանա վեկտոր փոխել: Փողը տվել են, ասել են՝ այս, այս բաները կանես, այս ու այս բաները՝ կանես: Մարդը քանի՞ գլխանի է, որ գնա ու սկսի ՀԱՊԿ-ում մատ թափ տալ. դա կարող է լինել միայն մի պարագայում, երբ նա ուղիղ հրահանգվել է և թիկունքում ունի ուժեր, որ նրան պաշտպանելու են վատ զարգացումների դեպքում»:
Կանադայի երկու ամենախիտ բնակեցված նահանգներում՝ Օնտարիոյում եւ Քվեբեկում, մայիսի 21-ին մոլեգնած փոթորկի հետեւանքով առնվազն ութ մարդ է զոհվել եւ ավելի քան 50 հազարը՝ զրկվել էլեկտրականությունից:
Միացյալ Նահանգների կառավարական պատվիրակությունը՝ Հարավային եւ Կենտրոնական Ասիայի գործերով ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դոնալդ Լուի գլխավորությամբ մայիսի 23-ից մինչեւ 27-ը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան եւ Տաջիկստան: Այդ մասին հայտնել է Պետական դեպարտամենտի մամուլի ծառայությունը:
Այս լղոզված ձևակերպումը փաստացի նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանին է հանձնելու ՀՀ Տավուշի ու Արարատի մարզերում, այսպես կոչված, «անկլավները», որոնց միջով անցնում է Արարատի մարզը Վայոց Ձորին ու Սյունիքին կապով (Տիգրանաշենի հատվածը) և Տավուշի հյուսիսն ու հարավն իրար կապող մեր հիմնական ճանապարհները, որոնք նաև մեր մայրուղիներն դեպի Իրան և Վրաստան։ Այսինքն տարածքը հանձնվելու է Ադրբեջանին, որից հետո մենք հատուկ թույլտվությամբ ու վերահսկողության ներքո անցնելու ենք մարզից մարզ։ Տեղին է հիշել նույն ճակատագրին արժանացած Գորիս-Կապան ճանապարհը։
Ենթավերնագրերի բաժանելով հայտարարությունը` եվրոպական կողմը հստակ սահմանում է քննարկվող օրակարգն ու ցույց տալիս իր ակտիվ միջնորդությամբ հստակ պայմանավորվածությունների առկայությունը: Ավելին, ի տարբերություն նախորդ երկու հայտարարությունների, ՌԴ միջնորդությամբ որևէ հանդիպում ու պայմանավորվածություն չի հիշատակվում` անգամ նոյեմբերի 10-ի հայտարարությունը: Նշվում են միայն ԵՄ միջնորդությամբ նախորդ երկու հանդիպումները:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մայիսի 23-ին Ճապոնիայի վարչապատ Ֆումիո Կիսիդայի հետ հանդիպմանը հայտարարել է Ճապոնիային պաշտպանելու՝ ԱՄՆ-ի հաստատակամ հանձնառության եւ ներկայի եւ ապագա մարտահրավերնրին միասին դիմակայելու պատրաստակաության մասին: Հանդիպման սկզբի կադրերը ցուցադրել է ազգային հանրային հեռուստատեսությունը։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ։
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
ԱՄՆ-ի իշխանությունները եւս քառորդ միլիարդ դոլար կհատկացնէի աշխարհում շտապ պարենային օգնություն ցուցաբերելու նպատակով:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը հայտնել է, որ Անգլիայի կողմից Թուրքիայի դեմ պաշտպանական արդյունաբերության արտադրանքների մատակարարման հարցում կիրառված սահմանափակումները վերացվել են:
Իտալիան գումարը հատկացնում է՝ օգնելու Ուկրաինային կատարել իր վճարումները:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մարդկանց մոտ կապիկի ծաղիկի դեպքերը հասել են 92-ի՝ առանց մահվան ելքի:
Մայիսի 22-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ։
Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Թուրքիայի կողմից Սոմալիում իրականացվող բազմաթիվ կրթական, մշակութային, հասարակական նախագծերի շրջանակներում այսուհետև թուրքերեն լեզուն մայրաքաղաք Մոգադիշոյի դպրոցներում կներառվի ընտրովի առարկաների ցանկում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, նրան դժգոհություն է ներկայացվել՝ Ստամբուլում ուրբաթ օրը կայացած հանրահավաքի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության դիրքորոշման կապակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում եւ դեմքի բշտիկներ: Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը:
Փետրվարի 24-ին ողջ երկրում սահմանվել է ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։