Բաժիններ՝

Բայդենը կոչ է արել Կոնգրեսին՝ միջոցներ ձեռնարկել զենքի լոբբիի դեմ

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսը պետք էմիջոցներ ձեռնարկի երկրի հասարակական վայրերում, հատկապես, ուսումնական հաստատություններում, հրաձգության հետ կապված նոր միջադեպերը կանխելու համար։

«Որպես ազգ մենք պետք է հարցնենք. մենք, հանուն Աստծո, ե՞րբ ենք հավաքվելու՝ դիմակայելու զենքի լոբբիին»,-նախագահն ազգին հղած ուղերձում ասել է այն բանից հետո, երբ Տեխասի հարավի դպրոցներից մեկում իրականացված գնդակոծության հետեւանքով, ըստ ճշտված տվյալների, զոհվել է 18 երեխա եւ երկու չափահաս: Ավելի վաղ Բայդենը կարգադրել է խոնարհել դրոշները ի հիշատակ զոհվածների:

Ինչպես հաղորդվել է, գնդակոծությունը դպրոցում իրականացրել էր 18-ամյա Սալվադոր Ռամոսը, որը, ոչնչացվել է միջադեպի վայր ժամանած ոստիկանների կողմից: Նրանցից երկուսը փոխհրաձգության ընթացքում թեթեւ վերքեր են ստացել:

Իշխանությունների տվյալներով՝ հրաձիգը մեքենան թողել է դպրոցի մոտ, շենք մտել ատրճանակով եւ, ըստ որոշ տվյալների, հրացանով: Դպրոց ուղեւորվելուց առաջ Ռամոսը կրակել է իր տատիկի վրա, որն առայժմ ողջ է եւ գտնվում է հիվանդանոցներից մեկում: Հանցագործության դրդապատճառներն առայժմ չեն պարզվել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս