
Ռուսաստանը և Աֆրիկան միասին կկարողանան անվտանգություն ապահովել աշխարհում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աֆրիկյան պետությունների ու կառավարությունների ղեկավարներին շնորհավորել է Աֆրիկայի օրվա առթիվ եւ նշել, որ իրենք կկարողանան անվտանգություն ու կայունություն ապահովել աշխարհում՝ գործելով համատեղ. հեռագիրը հրապակարվել է Կրեմլի Telegram-ալիքում։
«Մեր երկիրը մշտապես հատուկ նշանակություն է տվել աֆրիկյան գործընկերների հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը: 2019 թվականին Սոչիում տեղի ունեցած Ռուսաստան Աֆրիկա գագաթնաժողովը լավ պայմաններ է ստեղծել ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ բազմակողմ հիման վրա արդյունավետ համագործակցության ընդլայնման համար»,-ասվում է հեռագրի տեքստում:
Նախագահը վստահություն է հայտնել, որ, գործելով միասին, Ռուսաստանը եւ Աֆրիկան միասին կկարողանան տարբեր բնագավառներում ապահովել բազմաթիվ հեռանկարային նախագծերի ու նախաձեռնությունների մշակումն ու իրականացումը՝ հանուն երկրների ու ժողովուրդների բարօրության, ի շահ Աֆրիկայում եւ ամբողջ աշխարհում անվտանգության ու կայունության ամրապնդման, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: