«Էրդողանի միակ մրցակիցը բարձր գնաճն է»․ Bloomberg
Աշխարհի առաջատար ֆինանսական պարբերականներից մեկը՝ «Bloomberg»-ը, հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ամենամեծ մրցակիցը գնաճն է, քանի որ Թուրքիան մտնում է նախընտրական փուլ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Bloomberg»-ի թուրք լրագրող Սելջան Հաջալօղլուն իր վերլուծության մեջ նշել է, որ թեև ընդդիմադիր կուսակցությունները կազմել են վեց ուժից կազմված դաշինք, սակայն դեռևս հստակ թեկնածու չկա Էրդողանի դեմ։
Վերլուծության մեջ ասվում էր, որ թեև համաշխարհային համաճարակը և մատակարարման շղթայի ճգնաժամը պատճառ են դարձել գների աճի, Թուրքիայում բարձր գնաճը մեծապես պայմանավորված է նաև կառավարության վարած սխալ քաղաքականությամբ: Այն պայմանավորված է Կենտրոնական բանկի քաղաքականությամբ և բարձր տոկոսադրույքներով:
Արդյունքում՝ Էրդողանը, ըստ վերլուծաբանի, շարունակում է «արնահոսել»: