Բաժիններ՝

Ռուսաստանը չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը. Վիեննայում մշտական ներկայացուցիչ

Մոսկվան չի պաշտպանի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձեւը, որի քննարկումն սպասվում է Գործակալության կառավարիչների խորհրդի՝ այս շաբաթ կայանալիք նիստում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

Անցած շաբաթ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթը ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում խոսվում է ՄԱԳԱՏԷ-ին՝ Իրանին վերագրվող «խաբեության» եւ իր միջուկային ծրագրի իրադրությունը թաքցնելու Թեհրանի ենթադրվող փորձերի մասին: Այս հարցի շուրջ, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ-ի հետ Իրանի հետագա համագործակցության բնույթի առնչությամբ, սպասվում է, որ բանաձեւի նախագիծը կներկայացվի քննարկման:

«Ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Վիեննայի բանակցություններում արեւմտյան մասնակիցների՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Իրանի վերաբերյալ բանաձեւ ընդունելու մտադրությունն ամենեւին հակարդյունավետ չէ ԳՀՀԾ-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) համար: Ռուսաստանը ոչ մի դեպքում չի իրեն չի ասոցացնի այդ բանաձեւին»,-գրել է Ուլյանովը:

2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին: Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն:

Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին: Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

Վիեննայում բանակցություններ են անցկացվել ԳՀՀԾ-ի վերականգնման եւ Իրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղարկման շուրջ. 2021 թվականի դեկտեմբերի 27-ին մեկնարկել է ութերորդ փուլը: Դեռ 2021 թվականի դեկտեմբերին յոթերորդ փուլի ընթացքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին համաձայնագրի երկու նախագծերի շուրջ, որոնցում եվրոպական կողմը ներառելէ նաեւ Իրանի դիրքորոշումները:

Իրանի ներկայացուցիչ Բաղերի Քյանիի խոսքով, բանակցություններն անցնում են հաջողությամբ, սակայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսն առաջընթացը որակել է որպես աննշան եւ Թեհրանին կոչ է արել՝ հարցին լրջորեն վերաբերվել: Մարտի վերջին կողմերի` իրենց մայրաքաղաքներ վերադառնալով՝ բանակցությունները դադարեցվեցին: Իրանի ԱԳՆ-ն դրանում մեղադրում է ամերիկյան վարչակազմին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս