Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան և Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ փորձում են կարգավորել հարաբերությունները. WSJ

Սաուդյան Արաբիան եւ Իսրայելը փորձում են կարգավորել հարաբերությունները տնտեսության եւ անվտանգությն ոլորտում Միացյալ Նահանգների վարչակազմի միջնորդությամբ: Այդ մասին հաղորդել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Հրատարակությունը նշում է, որ Սաուդյան Արաբիան չի ճանաչում Իսրայելը եւ դիվանագիտական հարաբերություններ չունի այդ երկրի հետ: Այնուամենայնիվ այժմ երկու մերձավորարեւելյան պետությունները բանակցություններ են վարում գործարար հարաբերությունների կարգավորման եւ անվտանգության ոլորտում համաձայնությունների ձեռքբերման առիթով: Այսպես, ԱՄՆ-ի օգնությամբ երկու պետությունները փորձում են կնքել համաձայնագիր, որն Իսրայելի տարածքից չվերթներ կատարող ինքնաթիռներին իրավունք ընձեռի թռչելու Սաուդյան Արաբիայի օդային տարածությունում:

Բացի դրանից, քննարկվում է Տիրանի եւ Սանաֆիրի նկատմամբ էր Ռիադի վերջնական վերահսկողության հաստատման շուրջ համաձայնությունների հասնելու հնարավորությունը: Այդ անմարդաբնակ կղզիները գտնվում են Տիրանի նեղուցում՝ Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի միջեւ: Նեղուցը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ ելք է դեպի Կրմիր ծով Հորդանանի Աքաբա նավահանգստից եւ Իսրայելի Էյլաթ նավահանգստից: Հրատարակության աղբյուրների տվյալներով՝ իսրայելացի գործարարներն արդեն կարող են ժամանել Սաուդյան Արաբիա: Էր Ռիադն այդ քայլին է գնացել երկրների միջեւ տնտեսական կապերի խորացման շրջանակներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս