
Իտալիայի ԱԳՆ-ն կոչ է արել՝ Ուկրաինայից հացահատիկ արտահանել Աֆրիկայում պատերազմներից խուսափելու համար

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն կոչ է արել՝ որքան կարելի է ավելի արագ հացահատիկ արտահանել Ուկրաինայից Աֆրիկայում նոր պատերազմներ եւ պետական հեղաշրջումներ թույլ չտալու համար: Նրա խոսքը մեջբերում է ANSA գործակալությունը։ Նա նշել է, որ իրադրությունն Աֆրիկայում կարող է կտրուկ վատթարանալ համաշխարհային պարենային ճգնաժամի ֆոնին:
«Եթե մենք չարտահանենք հացահատիկ, մենք նոր պատերազմներ կունենանք Աֆրիկայում, նոր պետական հեղաշրջումներ, ահաբեկչության նոր դրսեւորումներ եւ հսկայական միգրացիոն հոսք Աֆրիկայից Եվրոպա: Մենք չենք կարող դա թույլ տալ»,-դի Մայոյին մեջբերում է Life-ը:
Ավելի վաղ Sputnik ռադիոն պատմել է, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել Ուկրաինայի գյուղատնտեսության «ոչնչացման» մեջ Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: