Բաժիններ՝

Արեւմուտքը հոգնել է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից և հարակադրված է հրաժարվելու նոր սահմանափակումներից. Bloomberg

Արեւմտյան երկրները թուլացել են Ռուսաստանի դեմ սեփական պատժամիջոցների հարուցած տնտեսական խնդիրների պատճառով, դրա հետեւանքով Եվրոպան սկսում է նվազեցնել Մոսկվայի դեմ տնտեսական դիմակայման շրջապտույտները: Այս գնահատումն է բերված հունիսի 6-ին Bloomberg գործակալության կայքում հրապարակված հոդվածում։ Մեկնաբան Լիոնել Լորանի կարծիքով՝ չնայած այն բանին, որ Արեւմուտքն աննախադեպ սահմանափակումներ է հռչակում ՌԴ-ի դեմ, պատժամիջոցների քաղաքականության մեջ զիջումներն ու մեղմացումները նուռնպես աճում են. ԵՄ-ի մի շարք երկրներ էներգակիրների խողովակաշարային մատակարարումների շարունակումից մինչեւ Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Կիրլի բացառումը պատժամիջոցների վեցերորդ փաթեթից:

Հոդվածում բերված են այն հարցման արդյունքները, որը 2022 թվականի ապրիլին կատարել է YouGov սոցիոլոգիական ինստիտուտը, որի համաձայն՝ հարցման մասնակիցների ավելի քան 30 տոկոսը Եվրոպայի յոթ երկրներում, ներառյալ Իտալիան եւ Իսպանիան, հանդես է եկել Ռուսաստանի հետ առեւտրի եւ դիվանգիտության զարգացման, այլ ոչ թե պաշտպանության եւ անվտանգության ուժեղացման օգտին: Գործակալությունում կարծում են, որ Արեւմուտքի երկրները «հոգնել են պատժամիջոցներից», իսկ նոր պատժամիջոցների սահմանումը դառնում է ավելի ու ավելի դժվարին, այդ թվում Եվրամիության ներսում տարաձայնությունների պատճառով:

Պատժամիջոցները որպես «ֆինանսական զենք, ընդգծում է Լորանը, կարող են հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների: Եվրամիության խորհուրդը հունիսի 3-ին ընդունելէ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է Ռուսաստանից նավթի եւ նավթամթերքների ծովային մատակարարումների հետաձգված բռնարգելքը: Վեցերորդ փաթեթի շուրջը բանավեճը Եվրամիության երկրների միջեւ գործնականում շարունակվել է մեկ ամիս, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս