Բաժիններ՝

Քովիդի պատճառով մահացությունն աշարհում նվազել է 2020 թվականի գարնանից ի վեր մինչև ամենացածր մեծություն

Աշխարհում կորոնավիուսով վարակման դեպքերի թիվը մայիսին ավալացել է մոտավորապես 15,9 միլիոնով: Դա մեկ երրորդով պակաս է, քան եղել է ապրիլին, եւ համապատասխանում է անցյալ տարվա հոկտեմբերի մակարդակին, հետեւում է ՏԱՍՍ-ի հաշվարկներից։

Մահացությունը նույնպես մեկ երորդով նվազել է անցյալ ամսվա համեմատությամբ եւ հայտնվել 2020 թվականի գարնան սկզբից ի վեր ամենացածր մակարդակում: Մայիսին կորոնավիրուսի պատճառով աշխարհում մահացել է շուրջ 55 հազար մարդ: Հիվանդացությամբ առաջին տեղում է ԱՄՆ-ը: Այնտեղ հայտնաբերվել է վարակման շուրջ 3 միլիոն դեպք: Երկրում վարակի տարածման տեմպերն անցյալ ամսվա համեմատությամբ կրկնապատիկ աճել են եւ հասել փետրվարի մակարդակին: Երկրորդ հորիզոնականում մնացել է Գերմանիան, որտեղ մայիսի 1-ից մինչեւ 31-ը քովիդով հիվանդացել է ավելի քան 1,7 միլոն մարդ:

Ըստ որում ապրիլին նրանց թիվը եղել է կրկնակի ավելի: Երրորդ տեղում է Ավստրալիան: Այնտեղ հիվանդացությունը մնացել է մոտավորապես ապրիլի մակարդակին. մեկ ասում երկրում արձանագրել են քովիդի շուրջ 1,7 միլիոն դեպք: Առաջին հնգյակ են մտնում նաեւ Ճապոնիան եւ Ֆրանսիան, որտեղ մայիսին կորոնավիրուս է ախտորոշվել մոտավորապես 1-ական միլիոն բնակչի մոտ:

Կորեայի Հանրապետությունում, որն ապրիլին աշխարհում առաջին տեղում էր վարակի տարածման տեմպերով, մայիսին հիվանդացությունը նվազել է չորս անգամ: Եվ այժմ այնտեղ հայտնաբերում են օրական շուրջ 15 հազար նոր դեպք, ինչը ամենացածր մեծությունն է հունվարից ի վեր: Ռուսաստանում գարնան վերջին ամսին հայտնաբերել են քովիդի 150 հազարից պակաս դեպք, դա ավելի քան կիսով չափ պակաս է, քան մեկ ամիս առաջ, եւ նվազագույնն է 2020 թվականի անպրիլից ի վեր:

Իտալիայում վարակի տարածման մակարդակը մայիսին ապրիլի համեմատությամբ նվազել է մեկուկես անգամ, Բելգիայում՝ եռապատկ, Կանադայում՝ գրեթե չորս անգամ: Մահացությունը նախկինի պես ամենից բարձրն է ԱՄՆ-ում, որտեղ մեկ ամսում արձանագրվել է մահվան 9,7 հազար դեպք, սակայն դա 15 տոկոսով պակաս է, քան ապրիլին: Երկրորդ տեղումէ Ռուսաստանը, որտեղ մահացել է ավելի քան 3,2 հազար մարդ (կիսով չափ պակաս, քան նախորդ ամսին): Գերմանիայում, որը գտնվում է երրորդ հորիզոնականում, մահացածների թիվն ապրիլի համեմատությմամբ կիսով չափ նվազել է: Հարավային Կորեայում, որն ապրիլին մահացությամբ զբաղեցնում էր երկրորդ տեղը, այն նվազել է չորս անգամ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս