Բաժիններ՝

Ռուսաստանում ՀԱՀ-ի դեսպանը ՄԱԿ-ի ԱԽ-ն որակել է որպես քաղաքականացված կառույց

ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բարեփոխվի, այժմ այն չափազանց քաղաքականացված է եւ չի արտահայտում բոլոր պետությունների կարծիքը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում ՀԱՀ-ի դեսպան Մզուվուկիլե Մակետուկան: «ՄԱԿ-ի բարեփոխումը հետաքրքիր հարց է:

ՀԱՀ-ն դա առաջինների թվում բարձրացրել է դեռ 1980-ական թվականներին. ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերակազմավորման կարիք ունի: Այն, որ վետոյի իրավունք ունի միայն աշխարհի հինգ երկիր, չի բավարարում ՀԱՀ-ին: Մենք կարծում ենք, որ ՄԱԿ-ի միջազգային կառույցը չպետք է լինի քաղաքականացված, բայց եթե նայենք, թե ինչպես է գործում ՄԱԿ-ի ԱԽ-ն, ապա կտեսնենք, որ այն շատ քաղաքականացված է»,-ասել է դեսպանը:

«Մենք հասկանում ենք, որ այդ մեխանիզմն ստեղծվել է 1949 թվականին, դա արդարացված էր, բայց այժմ 2022 թվականն է, եւ չի կարելի թույլ տալ, որ նման ոչ թափանցիկ կառույցը, ինչպիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն է, ոչ մի ներկայացուցչի չընդգրկի Լատինական Ամերիկայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից: Հիմնականում ՄԱԿ-ի ԱԽ-ն կառավարվում է եվրոպացիների կողմից, որովհետեւ նրանք այնտեղ մեծամասնություն են: Դա ճիշտ չէ: Մյուս մայրցամաքներին հնարավորություն տվեք իրենց դերը խաղալու»,-ընդգծել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս