Ջոնսոնը պահպանել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը վստահության քվե է ստացել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցությունից պատգամավորների քվեարկության ընթացքում: Այդ մասին հաղորդել է The Guardian-ը:
Քվեարկության ընթացքում 211 խորհրդարանական արտահայտվել է հաջակցություն Ջոնսոնի, անվստահության քվեի օգտին ձայն է տվել 148 պատգամավոր: Դա նշանակում է, որ նա մնում է պահպանողականների առաջնորդ եւ երկրի վարչապետ:
Անվստահության քվե հայտնելու համար առնվազն անհրաժեշտ է եղել կառավարող Պահպանողական կուսակցության 359 պատգամավորներից 180-ի ձայնը: Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունից պատգամավորների 15 տոկոսը՝ 54 մարդ, Ջոնսոնին նկատմամբ անվստահության մասին նամակներ են ուղարկել այսպես կոչված «1922-ի կոմիտե»-ի (Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում Պահպանողական կուսակցությունից խորհրդանական խմբի) նախագահ սըր Գրեմ Բրեդիին:
Նման դեպքերում կոմիտեն պարտավոր էքվեարկություն անցկացնել կուսակցության առաջնորդի վստահության հարցի շուրջ: Նամակների պատճառը դարձել է լոքդաունի ժամանակաշրջանում վարչապետի մասնակցությունը Դաունինգ Սթրիթիում անցկացված երեկույթներին:
Ջոնսոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում, երբ հայտնի է դարձել Դաունինգ Սթրիթիում անցկացված երեկույթներին նրա մասնակցությունը Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի դեմ պայքարի ամենալարված շրջանում: Ինչպես պարզվել է, բրիտանացի ղեկավարները, մասնակցելով նման միջոցառումներին, խախտել են իրենց իսկ կողմից երկրում մտցված սահմանափակումները:
2020-2021 թվականներին Դաունինգ Սթրիթիում տեղի են ունեցել մի քանի երեկույթներ այն ժամանակաշրջանում, երբ Լոնդոնում խիստ լոքդաունի ռեժիմ էր:
Մայիսին բրիտանական կառավարության վարչակազմի աշխատակցուհի Սյու Գրեյը զեկույց է հրապարակել այդ երեկույթների մասին, որը տեղեկություն է պարունակել վարչապետի աշխատակազմում կորոնավիրուսի դեմ սահմանափակումների բազմակի խախտումների մասին: Ջոնսոնը մասնակցել է մի քանի միջոցառումների, որոնք ներկայացված են զեկույցում, ինչը դժգոհություն է առաջացրել քաղաքական գործիչների եւ հանրության շրջանում, որոնք ուղեկցվել են պաշտոնաթողության կոչերով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: