
Իրանցի գեներալն սպառնացել է «հողին հավասարեցնել «Թել Ավիվն ու Հայֆան»

Իրանի բանակի Ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Քյումարս Հեյդարին հայտարարել է, որ երկրի հարձակողական սպառազինությունը թույլ է տալիս «հողին հավասարեցնել» Իսրայելի Թել Ավիվ եւ Հայֆա քաղաքները: Հունիսի 7-ին այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը: «(Իրանի) հոգեւոր առաջնորդ (Ալի Խամենեիի) հրամանով թշնամու նվազագույն իսկ սխալի դեպքում մենք հողին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա:
Հեյդարին նշել է, որ Իրանի սպառազինության մեջ գնվող անօդաչու օդուժի, ինչպես նաեւ արբանյակյին զորքերի հրթիռային սպառազինության գործողության հեռվությունը մեծացել է: «Նոր զենքի խելացի բաղադրիչի» բարձրացման հետ մեկտեղ զորքերի մարտական պատրաստությունն զգալիորեն աճել է՝ անխոհեմ ագրեսիային պատասխան տալու համար»: «Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական եւ պաշտպանական նվաճումներն այսօր գրգռիչներ են մեր երկրի թշնամիների համար»,- նշել է գեներալը:
Նա վստահություն է հայտնել, որ «սիոնիստական վարչակարգի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքներն առաջիկա 25 տարում կվերադառնան իսլամական աշխարհ»: Իրանն ավանդաբար Իսրայելը համարում է հանրապետության գլխավոր թշնամին՝ ԱՄՆ-ի հետ մեկտեղ: Դիմակայությունը պայմանավորված է պաղեստինյան տարածքների նկատմամբ Թել Ավիվի քաղաքականությամբ, որտեղ շարունակվում է հրեական բնակավայրերի ընդլայնումը, իսկ վերջին մի քանի շաբաթներին կտրուկ սաստկացել է լարվածությունն արաբների եւ իսրայելացիների միջեւ եւ աճել հարձակումների եւ ուժային գործողությունների քանակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: