Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը կարծում է, որ Իրանը ուրանը հարստացնում է «աննախադեպ արագությամբ», հայտնում է ՏԱՍՍ-ը։
ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կդառնար 71 տարեկան: Այդ առիթով Կոմիտասի անվան պանթեոն են այցելել և Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղիկներ են խոնարհել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազաովը, Վահրամ Բաղդասարյանը և այլոք:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսությունում արտասահմանից ուղղակի ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 568 միլիոն դոլար, ինչը 4,3 անգամ ավելի է 2021 թվականի նույն ցուցանիշներից: Անցյալ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 132,5 միլիոն դոլար, ասված է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատի» հունիսի 9-ին հրապարակված հաշվետվությունում։
Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը: Ընտրատեղամասերը բացվել են կիրակի առավոտյան երկրի մայրցամաքային մասում:
«Շոկի մեջ էինք ընկել, ման էինք գալիս մեկ էլ՝ եկան… Ահա և ազատություն, դեմոկրատիա և մարդու իրավունքներ և ամենակարևորը՝ արևմտյան արժեքներ հասկացությունները»:
Վրաստանի խորհրդարանի շրջակա միջավայրի եւ բնական պաշարների հարցերի կոմիտեն քննարկել է ավտոմեքենաների տեխզննման հսկողության միջոցները խստացնելու հարցը։ Վրաստանում տեխզննումը պարտադիր է բոլոր ավտոմեքենաների համար:
ԱՄՆ-ն չեղյալ է հայտարարել զբոսաշրջիկների կողմից COVID-19 թեստ ներկայացնելու պահանջը:
Արգենտինայում հաստատվել է կապիկի ծաղիկով վարակման առաջին դեպքը մարդու մոտ, ով վերջին շրջանում չի լքել երկիրը:
Թուրքիայում աշխատանքներ են տարվում 2020-ին Սև ծովում հայտնաբերված ընդհանուր առմամբ 540 մլրդ խմ բնական գազի արդյունահանումը կազմակերպելու և 2023-ին գազը սպառողներին հասցնելու ուղղությամբ:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 7-ից աշխատանքային այցով գտնվում էր Թուրքիայում, հաջորդ օրը թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, իսկ արդեն 9-ից մեկնարկեցին Լավրովի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, մասնակցեց նաև ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին։
168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ նման հարցերում դիվանագիտական տեքստերի փոփոխությունը լուրջ խնդիր է, որը, իհարկե, կարող է հարվածել այն վստահությանը, որը կա միջպետական հարաբերություններում։ Սակայն, ըստ նրա, ՌԴ-ում որոշել են պահպանել կողմերի միջև պարիտետը, հասկանալով, որ Ադրբեջանն այդ հայտարարությունները կարող է սուր ընկալել։
Եվրահանձնաժողովը մինչև հաջորդ շաբաթվա վերջում կհստակեցնի այն, թե արդյոք Ուկրաինան պետք է լինի ԵՄ անդամակցության թեկնածու:
Իտալիայում հայտնաբերել են հունիսի 9-ին կորած ուղղաթիռի կործանման վայրը: Այս մասին հայտնում է իտալական Rainews24-ը:
Ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի դուրսբերման հարցով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև հանդիպում անցկացնելու առաջարկի վերաբերյալ Անկարան պատասխանի է սպասում Մոսկվայից:
Թեհրանն ու Կարակասը ստորագրել են 20 տարի ժամկետով համապարփակ ռազմավարական համագործակցության համաձայնագիր։
Սլովակիան Ուկրաինայում սկսված ռազմական գործողությունների մեկնարկից՝ փետրվարի 24-ից մինչ օրս իր տարածք է ընդունել 501 հազար 667 փախստականի, որոնցից 80 հազար 959-ը երկրում ստացել են ժամանակավոր ապաստարան:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու երկրի վերականգնմանն առնչվող հարցեր: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր-ի իր էջում:
Գերմանիայի Հայոց թեմը խստագույնս դատապարտում է հունիսի 9-ի առավոտյան Բեռլինում 29-ամյա երիտասարդի կողմից հետիոտներին վրաերթի ենթարկելու դեպքը, որի պատճառով զոհվել է մեկ մարդ, իսկ մի քանի քաղաքացիներ, այդ թվում և՝ դպրոցահասակ երեխաներ, ծանր ու թեթև վնասվածքներ են ստացել: Այս մասին ասվում է Գերմանիայի Հայոց թեմի հայտարարության մեջ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ այդ երկրում Ռուսաստանի կողմից իրականացվող պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Ուկրաինայի ԶՈւ մոտ 10 հազար զինծառայող:
ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հունիսի 14-19-ը կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան:
Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժել է չորս բնակիչ:
Ճապոնիան հունիսի 17-ից արգելում է Ռուսաստան արտահանել բեռնատար ավտոմեքենաներ, ինքնաթափեր եւ բուլդոզերներ: Այդ մասին հայտնել է երկրի էկոնոմիկայի, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կոյիտի Հագիուդոն:
Ֆրանսիան, Գերմանիան եւ Բրիտանիան հայտարարել են, որ դատապարտում են իրանական միջուկային օբյեկտներում ՄԱԳԱՏԷ-ի տեսախցիկների մի մասն ապամոնտաժելու Իրանի որոշումը։
Թուրքիայում հաջորդ տարի անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ սոցիոլոգիական կազմակերպությունները շարունակում են ակտիվ հարցումներ անցկացնել բնակչության շրջանում:
Չեխիայի Յիչին և Կնեժնոյի Ռիխնով քաղաքների սուպերմարկետների աշխատակիցները բանանի արկղերում կես տոննա կոկաին են հայտնաբերել։
Նա նշել է, որ պետք է կնքել համաձայնագիր Կիևի և Մոսկվայի միջև, որը կապահովի Ուկրաինայի պաշտպանությունն ու ինքնիշխանությունը:
Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած Մհեր Գրիգորյան, Ալեքսեյ Օվերչուկ և Շահին Մուստաֆաև հանդիպման ընթացքում քննարկվել է Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթգծի կառուցման հարցը:
ՌԴ ԱԳ նախարարությունը խմբագրեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը Փառուխ գյուղ ադրբեջանական զորքերի ներխուժման վերաբերյալ:
ԱՄՆ-ում բենզինի միջին արժեքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 5 դոլարը մեկ գալոնի դիմաց (3,78 լիտր):
168.am-ը այս երկու հայտարարությունների, ինչպես նաև Փառուխի և Քարագլխի վերաբերյալ ադրբեջանական մեդիատիրույթում առաջ տարվող թեզերի վերաբերյալ զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։