Բաժիններ՝

Թուրքիայում կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ

Թուրքիայում հունիսի 20-28-ը կանցկացվեն ՆԱՏՕ-ի զորավարժություններ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը: Սարքավորումները, տեխնիկան Թուրքիա տեղափոխվել են հունիսի 5-ին:

Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն ուսուցման եզակի հնարավորություն է ընձեռում՝ օդային օպերացիաների իրականացման համատեքստում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս