«Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը». Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թուրքական դուքյանի վերածված ԱԳ նախարարությունը օրվա ավարտին ինքնահարցազրույցի ձեւաչափով փորձել է սվաղել այսօրվա ընթացքում այդ թվում իմ կողմից բարձրաձայնած խնդիրները Պրահայի հանդիպման վերաբերյալ։

Պարզունակ կռուտիտներ, ամոթալի ինքնախոստովանականներ, զզվելի ստեր, մի խոսքով՝ ինչպես միշտ։

Հայաստանում չկա գեթ մեկ բանական մարդ, ով կհավատա, թե մոտ 5 ժամ տեւած քննարկումն ավարտվել է զուտ 2-3 հրապարակված պարբերությամբ։

Վստահ եմ, որ Նիկոլը կրկին բանավոր խոստումներ է տվել, որոնք, կյանքն է ապացուցում, էլ ավելի վտանգավոր են, քան հրապարակված տեքստերը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31