Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայում ամենաշատ ֆիրմաներն են սնանկացել 2008 թ. ճգնաժամի ժամանակներից Financial Times

Անգլիայում եւ Ուելսում սնանկացած ընկերությունների թվաքանակն ամենաբարձր նշագծին է հասել 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակներից՝ ԷլեկտրաԷներգիայի գների աճի, փոխառությունների թանկացման եւ պահանջարկի անկման պատճառով: Այդ մասին հոկտեմբերի 6-ին հաղորդել է Financial Times թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ազգային վիճակագրական ծառայության (Office for National Statistics, ONS) տվյալներով, որոնք ներկայացնում է հրատարակությունը, 2022 թվականի երկրորդ եռամսյակում Մեծ Բրիտանիայի նշված տարածաշրջաններում գրանցվել են մասնավոր ընկերությունների 5629 սնանկացումներ: Բարձր է միայն 2008 թվականի չորրորդ եռամսյակի մակարդակը՝ նման դեպքերի 6943 նշագծով:

Սնանկացումների թվում ամենախոշոր խումբն ընթացիկ տարում շինարարական ֆիրմաներն են, նշում է հրատարակությունը: Նաեւ մեծ թվով ընկերություններ են փակվել հյուրանոցային եւ արտադրական հատվածներում, ինչպես նաեւ մանրածախ առեւտրի ոլորտում:

Վիճակագրության համաձայն, որը հավաքել է ONS-ն, 2021 թվականին Միացյալ Թագավորությունում գրանցվել է փոքր բիզնեսի (1-ից մինչեւ 49 աշխատակիցներ) 5,5 միլիոն, միջին բիզնեսի 35,6 հազար (50-ից մինչեւ 249 աշխատակիցներ) եւ մեծ բիզնեսի 7,7 հազար (250-ից ավելի աշխատակիցներ) ձեռնարկություն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս