Պրահայից առաջ Ալիևը կրկին սպառնալիքներ էր հնչեցրել
Իլհամ Ալիևը Պրահայում քառակողմ հանդիպումից առաջ ելույթ էր ունեցել Ակնայում Քաղաքաշինության ազգային համաժողովի բացմանը: Նա, մասնավորապես հայտարարել է.
«Մենք որոշակի լավատեսություն ունենք խաղաղության գործընթացի նկատմամբ, քանի որ վերջերս կայացել է Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որը նմանատիպ առաջին հանդիպումն էր խաղաղության պայմանագրի նախնական տարբերակի պատրաստման օրակարգով: …Հայերը «գրավել են» ոչ միայն մեր քաղաքները, այլև մեր ռեսուրսները, ապօրինի հանքանյութ են արդյունահանել։ Նրանք փակել են մեր գետերը, և մենք չենք կարողացել հազարավոր հեկտարներ ոռոգել: Չնայած տարածքների ամբողջական ոչնչացմանը՝ մենք խաղաղություն առաջարկեցինք Հայաստանին:
Մենք առաջարկել ենք միջազգային իրավունքի հինգ հիմնական սկզբունքներ, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության համաձայնագրի համար։
Մենք գիտենք այն մարտավարությունը, որը սովորաբար օգտագործում է Հայաստանը, երբ «չի ցանկանում» բանակցել, օրինակ՝ Արցախյան հակամարտության շուրջ 27 տարի տևած բանակցություններում։ Եթե այսպես շարունակվի, խաղաղություն չի հաստատվի։ Եվ եթե սա Հայաստանի ընտրությունն է, ապա նա հերթական լուրջ սխալն է անում»: