Բաժիններ՝

Մակրոնը կոչ Է արել պաշտպանել Եվրոպայի ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպային անհրաժեշտ է ենթակառուցվածքի հանգուցային օբյեկտների պաշտպանության ընդհանուր ռազմավարություն՝ վերջերս «Հյուսիսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների ահաբեկչությունների ֆոնին։

«Եվրոպայում մեզ անհրաժեշտ է պաշտպանել հանգուցային ենթակառուցվածքը. որոշ ժամանակ առաջ մենք տեսել ենք «Հյուսիային հոսք» գազատարի վրա գրոհները: Մենք ունենք ենթակառուցվածք, որը մեզ խոցելի է դարձնում, դա վերաբերում է ԵՄ-ի եւ մյուս անդամ (Եվրոպական քաղաքական հանրակցության) երկրներին (գազատարներ, մալուխներ, արբանյակներ):

Մեզ եվրոպական ռազմավարություն է անհրաժեշտ դրա պաշտպանության համար»,- ասել է նա մամուլի ասուլիսում, որը նվիրված էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական հանրակցության առաջին նիստի արդյունքներին:

Եվրոպայում ահաբեկչությունները Ռուսաստանի միանգամից երկու՝ «Հյուսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» արտահանական գազատարներում տեղի են ունեցել սեպտեմբերի 26-ին: Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան չեն բացառում նպատակամիտված դիվերսիան: «Հյուսիսային հոսք»-ի օպերատոր Nord Stream AG-ն հաղորդել է, որ գազատարներում արտակարգ պատահարներն աննախադեպ են եւ վերանորոգման ժամկետները գնահատել հնարավոր չէ:

«Գազպրոմ»-ը հոկտեմբերի 3-ին հաղորդել է, որ ճնշումը «Հյուսային հոսք» եւ «Հյուսիսային հոսք-2» գազատարների վնասված գծերում նորմալացել է, գազի արտահոսքը դադարել է, իսկ «Հյուսիսային հոսք-2»-ի եւս մեկ գծից գազը պոմպահանվում է դրա ամբողջականությունն ստուգելու համար: Իր հերթին շվեդական առափնյա պահպանության ծառայությունն այդ նույն օրը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2»-ից «փոքր» արտահոսը շարունակվում է եւ նույնիսկ մի քիչ ավելանում է:

Ռուսաստանի Գլխավոր դատախազությունը նախաձեռնել է միջազգային ահաբեկչության ակտի վերաբերյալ գործի հարուցում «Հյուսային հոսք» գազատարների վնասվածքներից հետո:

Դանիայի արտաքին գործերի նախարար Յոպե Կոֆոդը հայտարարել է կառավարության վճռական տրամադրվածությունը՝ Ռուսաստանին մերժել մասնակցելու տեղի ունեցած դիվերսիայի եւ մեղավորներին պարզելու հետաքննության գործին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս