Բաժիններ՝

Թուրքիան հարձակողական անօդաչու սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 7-ին հայտարարել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսում անօդաչու սարքերի տեղակայման մասին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը ՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը:

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տեղակայել Հյուսիսային Կիպրոսում, այդ թվում՝ հարվածային անօդաչու թռչող սարքեր: Ես չեմ բացառում զենքի նոր մատակարարումները կղզի: Դա մեր իրավունքն է: Մենք պետք է ամբողջությամբ ապահովենք Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը բոլոր կողմերից»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքերի տեղակայումը Թուրքիայի առաջին քայլն էր՝ ի պատասխան Կիպրոսի Հանրապետության դեմ զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշման։

Բացի այդ, Էրդողանը թույլ է տվել Հյուսիսային Կիպրոսում նոր ռազմաբազա ստեղծել։ Միաժամանակ նախագահը հիշեցրել է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներն ունակ են արագ հասնել Կիպրոս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31