Բաժիններ՝

Եվրախորհրդարանի ղեկավարը կոչ է արել ԵՄ-ին՝ ծանր սպառազինություն մատակարարել Կիևին

Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան կարծում է, որ ԵՄ-ի երկրները պետք է ծանր սպառազինություն մատակարարեն Ուկրաինային։ ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը հոկտեմբերի 7-ին կանցկացվի Պրահայում:

Այն նվիրված Է Էներգետիկային եւ Ուկրաինայի իրադրությանը: Եվրախորհրդարանը նախօրյակին Ստրասբուրգում լիագումար նիստի արդյունքներով բանաձեւ է ընդունել Ուկրաինայի վերաբերյալ, որում Եվրամիության երկրներին կոչ է արել՝ ուժեղացնել ռազմական օգնությունը Կիեւին, ներառյալ ծանր սպառազինության մատակարարումները:

«Ուկրաինային հարկավոր է ծանր սպառազինություն, տանկեր: ԵՄ-ի անդամ երկրները կարող են իրականացնել նման մատակարարումներ՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից էսկալացման»,- ասել է Մետսոլան՝ Պրահայում բարձր մակարդակով հանդիպումն սկսվելուց առաջ, որին նա մասնակցում է:

Ավելի վաղ ՌԴ-ն ՆԱՏՕ-ի երկրներին նոտա է հղել Ուկրաինային սպառազինություններ մատակարարելու պատճառով: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ բոլոր բեռները, որոնք սպառազինություն են պարունակում Ուկրաինայի համար, կդառնան օրինական նպատակ Ռուսաստանի համար: ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Արեւմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը եւ ունենալու է բացասական արդյունք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս