ԵՄ-ում աշխատում են կայուն Էներգամատակարարման ապահովման վրա. Մարկ Ռյուտե
ԵՄ-ղեկավարներն աշխատում են Եվրոպայում կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն:
Հոկտեմբերի 7-ին Պրահայում անցկացվում Է ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որտեղ քննարկվելու Է Էներգետիկական ճգնաժամը. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը պատրաստվում Է քննարկել գազի գների սահմանափակումներ մտցնելու մասին հերթական առաջարկությունները:
«Պրահայում ԵՄ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում ես խոսել եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Իրադրությունն Էներգետիկայի ոլորտում գտնվում Է մեր ուշադրության կենտրոնում: Մենք աշխատում ենք կայուն եւ հասանելի Էներգամատակարարում ապահովելու վրա, ինչը պահանջում Է գազի ավելի ցածր գներ»,- Ռյուտեն գրել Է Twitter-ի իր օգտահաշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: