Եթե մինչև հիմա Թուրքիայի քաղաքացիության համար դիմողները պիտի ձեռք բերեին 250.000 դոլար արժողությամբ անշարժ գույք, ապա այժմ՝ պիտի գնենլ առնվազն 400.000 դոլարանոց անշարժ գույք:
Կատալոնական TV3 հեռուստաընկերությունը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի «խավիարային դիվանագիտությանը», Ալիևի, նրա ռեժիմի կոռուպցիոն գործարքներին և դրանք կոծկելու, եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառելու փորձերին:
«Ապրիլի 5-ին հավերժական Հայաստանի համար պայքարողները դուրս եկան փողոց և հստակ իրենց դիրքորոշումը հայտնեցին, որ մանդատ չեն տվել այս ստորաքարշ կոլաբորացիոնիստներին, որ իրենց անունից Արցախ հանձնեն, իրենց անունից Ցեղասպանությունը ուրանան, հայկական պետականությունը տանեն կործանման: Քառօրյայի քաղաքական բոյկոտը և մեր՝ հավերժական Հայաստանի օրակարգը Արցախ տեղափոխելը ինձ համար շատ բնական շարունակությունն էր: Հենց այդպես էլ արեցինք»:
Մարտի սկզբին Գեորգիևան ասել էր, որ ԱՄՀ-ն կանխատեսել է, որ համաշխարհային տնտեսությունը կշարունակի աճել 2022 թվականին՝ չնայած աշխարհաքաղաքական զարգացումներին։
Ապրիլի 12-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքում նախագահ Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով Արցախի կարգավիճակի խնդրին, հայտարարել է՝ ստատուս-քվոն պետք է պահպանվի: Այսինքն, հասկանում են, որ պետք է ապրեն Ադրբեջանի հարևանությամբ, բայց ենթակայություն հնարավոր չէ, անթույլատրելի է։
ՌԴ-ի եւ Բելառուսի դեմ Արեւմուտքի կողմից սահմանված իր չափերով աննախադեպ պատժամիջոցներն ազդել են Եվրասիական տնտեսական միության երկրների վրա, «հնգյակը» աշխատում է հետեւանքների համահարթման վրա: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ-ի երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արցախի, հայ-ադրբեջանական բանակցությունների, միջազգային հանրության դերի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մի քանի թեզեր պետք է ֆիքսենք:
Փաշինյանը կարևորել է Ֆրանսիայի դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և ողջունել պարոն Ռոքֆոյի այցը, ինչը հնարավորություն կտա քննարկել իրավիճակն Արցախում և այս համատեքստում տեղի ունեցող գործընթացները:
Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի հետ առնչվող հարցեր:
Պետք է երկխոսություն սկսենք Հայաստանի ժողովրդի հետ. Վահրամ Բալայան
Թալիբների («Թալիբան» շարժման) ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդն ԱՄՆ-ին կոչ է արել չանհանգստանալու Աֆղանստանում մարդու իրավունքների պաշտպանության համար, որոնք այժմ՝ այնտեղից ամերիկյան զորքերի հեռանալուց հետո, երաշխավորված են:
Նախ ասեմ, որ ինձ չի զարմացրել այս ելույթը, նա եկել-հասել է այն տրամաբանական կետին, որից սկսել էր իր գործունեությունը Հայաստանում: Սկզբնական շրջանում, իր ասելով, միգուցեև կասկածներ ուներ այդ ճանապարհի հարցում, նոյեմբերի 9-ից հետո նա հստակ երկիրը տանում էր այդ ուղղությամբ: Պարզապես նա փորձեց համոզվել, որ երկրի ներսում իր դեմ հնարավոր չեն սուր հակամարտություններ, դիմադրություն, դրա համար ժամանակ էր ձգում, բայց պարզ էր, որ սրանով է ավարտվելու:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
2022թ. տարեսկզբից իշխող քաղաքական ուժի կողմից առավել ակտիվացվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեզը, օրակարգ բերվեց դրա արդյունքում Հայաստանին սպասվող ենթադրյալ օգուտները։
Երկու օր շարունակ Ազգային ժողովի ամբիոնից ունեցած ելույթներով խաղաղության դարաշրջանի մասին ամեն նախադասությունը մեկ հայտարարող Նիկոլ Փաշինյանն իրականում պատերազմ է հայտարարել։
Այսօր լրագրողներն իշխանական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին հիշեցրին՝ 1991 թ. Գերագույն Խորհուրդը որոշում է ընդունել, որ Արցախը որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ապա հետաքրքրվեցին՝ հիմա հե՞տ եք կանգնում այդ որոշումից, վերախմբագրելո՞ւ եք:
Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները կարող են կատալիզատոր դառնալ հենց Միացյալ Նահանգների հետագա գնաճի եւ տնտեսական անկման համար: Այդ մասին է գրում է Washington Post թերթը:
Ապրիլի 12-ին Ուկրաինայի իշխանությունների կողմից ձերբակալված ուկրաինացի ընդդիմադիր պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, իր Youtube-յան ալիքում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ օգնության խնդրանքով դիմում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
«Նիկոլը, երեկ և այսօր, փրփուրը բերանին, մաղձով և թարախով խոսում էր այն ամենի մասին, ինչի վրա խարսխված է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, ժամանակակից հայի ինքնությունը, մեր արժանապատվությունն ու հավատը: Խոսում էր Արցախյան խնդրի, Արցախյան պայքարի մասին՝ Արցախից հրաժարվելու, Արցախից ձեռքերը լվանալու, Արցախը հանձնելու տրամաբանության մեջ»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի խորհրդարանական ելույթներին՝ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան հայտնել է ինսուլինի տեղական արտադրություն հիմնելու որոշման մասին և գրառում արել Twitter-ում։
Ուկրաինայի համար ամսական առնվազն 7 միլարդ դոլար է պահանջվում որպես ֆինանսական օգնություն աշխատավարձերի եւ սոցիալական վճարների ծախսերը ծածկելու համար:
Նիկոլ Փաշինյանը նախօրեին ԱԺ-ում, ի թիվս մի շարք աղմկահարույց դիտարկումների, հայտարարեց, թե միջազգային հանրությունը Հայաստանից պահանջում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում ՀՀ նշաձողը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «NTV» լրատվամիջոցի հետ զրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ այլ հարցեին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆրանսիայի հակաահաբեկչության դատախազությունը չորս հետաքննություն է սկսել Ուկրաինայում ֆրանսիացի քաղաքացիների նկատմամբ հնարավոր պատերազմական հանցագործությունների փաստերով: Այդ մասին հայտնել է գեներալ Ժան Ֆիլիպ Ռեյլանը՝ մարդկության նկատմամբ հանցագործությունների դեմ պայքարի կենտրոնական վարչության հրամանատարը:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենը («Ազգայն միավորում») կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արեւմուտքի երկրներից խնդրում է ավելին, քան նրանք ի վիճակի են նրան տալու:
Կոլումբիան պատրաստ է ավելացնել ածխի եւ ածխաջրածինների արդյունահանումը՝ արեւմտյան երկրների շուկաներում ռուսաստանյան էներգառեսուրսներին փոխարինելու նպատակով: Այդ մասին, երկրի նախագահ Իվան Դուկեն հայտարարել է CNN-ին տված հարցազրույցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի արվարձաններում տեղի ունեցած իրադարձությունները բացասաբար են անդրադարձել Կիեւի եւ Մոսկվայի բանակցային գործընթացի վրա։
Արեւմտյան ինտերնետ հարթակները «հովհարաձեւ» արգելափակում են տեղեկատվության ռուսաստանյան աղբյուրները, սահմանափակելով, այդ թվում՝ սոցցանցերում պետական մարմինների օգտահաշիվները:
Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներն Ուկրաինայում քննարկել են սպառազինությունների մատակարարումները: Ապրիլի 14-ին այդ մասին RMF ռադիոկայանին հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին: Նրա խոսքով՝ «Ուկրաինայի արեւելքում մոտ օրերս, հավանաբար, խոշոր տանկային ճակատամարտ կլինի»: