Վրաստանը կկորցնի ԵՄ-ից հատկացվող 121 մլն եվրոյի օգնությունը

Վրաստանը ժողովրդավարության անկման հետևանքով չի ստանա Եվրամիությունից հատկացվող 121 միլիոն եվրոյի չափով օգնությունը:

Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը և հրապարակել Եվրահանձնաժողովի ֆինանսական հատկացումները գործընկեր երկրներին։

«Ամեն տարի հատկացվող միջոցներն ամբողջությամբ չեն ծախսվում նույն տարում, ուստի 2022 և 2023 թվականների մնացած միջոցները, որոնք ուղղակիորեն նախատեսված էին կառավարության համար, ի չիք կդառնան»,- գրված է հայտարարության մեջ:

Եվրահանձնաժողովը գրել է. «Եվրոպական հանձնաժողովը հարմարեցնում է երկկողմ ֆինանսական հատկացումներն ըստ գործընկեր երկրներում տեղի ունեցող զարգացումների, ներառյալ` բարեփոխումների առաջընթացը: Մենք հաշվի ենք առնում Եվրամիության խորհրդի և Եվրախորհրդարանի տեսակետները»։

Տեսանյութեր

Լրահոս