Հայաստանի իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումն է պատճառը Բաքվից հնչող պահանջների. Գագիկ Բաղունց
Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի շատ կամ քիչ արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Այս մասին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը
Անդրադառնալով Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճանատագրին՝ Բաղունցի դիտարկմամբ՝ այստեղ նույնպես ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակի։ «ՀՀ-ի կողմից հստակ կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները նորանոր պահանջներ են ներկայացնում։ Մասնավորապես, նրանց կողմից հնչում են պահանջներ՝ դատապարտել Արցախյան շարժման, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին և նման մոտեցումները և պահանջները գնալով կոշտականուլ են ինչի պատճառը ՀՀ իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումն է»։
Հարցին, թե ինչով է խանգարում ՀՀ իշխանություններին օրինակ Արցախի Ազգային Ժողովը՝ Բաղունցն հիշեցրեց, որ ինքն արձագանել է մասնավորապես Ամեն Սիմոնյանին՝ նշելով, որ Արցախի իշխանությունների, այդ թվում՝ ԱԺ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
«Կարծում եմ ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները թե Արցախի իշխանությունների նկատմամբ, թե ընդհանրապես արցախահայությանարդարացի պահանջին, ու նաև իրենմց ակտիվ մասնակցությունն ունենան արցախահայերի հավաքական վերադարձի վերաբերյալ։ Հասկանում եմ, որ տարածաշևջանի իրավիճակը թույլ չի տալիս ՀՀ-ին ունենալ նվաճումներ այդ ուղղությամբ, բայց ՀՀ իշխանությունները գոնե պետք է հստակեցնեն իրենց մոտեցումները և իրենց դրսևորեն հայամետ դիրքերից»։