Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ից մտադիր է սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից երկաթի ու պողպատի ներմուծման, ինչպես նաեւ քվանտային տեխնոլոգիաների ու կատարելագործված նյութերի արտահանման հարցում:
Հարցին, թե ո՞րն է պլանը, գեներալը պատասխանեց․ «Նա կհրաժարվի Ղարաբաղից, այդ դեպքում Ղարաբաղը նրանցը կլինի, սահմանները՝ ևս, բոլորը՝ նրանցը»։
Խոսելով ԵՄ-ի մասին՝ թեկնածուն նշել է, որ մտադիր չէ Ֆրանսիան դուրս բերել կառույցից, այլ ցանկանում է Եվրամիությունը բարեփոխել ներսից:
ԱՊՀ-ի երկրները հակաօդային պաշտպանության միացյալ համակարգն ադապտացնում են օդա-տիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը: Ապրիլի 13-ին այդ մասին հայտարարել է ԱՊՀ-ի երկրների Պաշտպանության նախարարների խորհրդին կից հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող կոմիտեի փոխնախագահ գեներալ-գնդապետ Յուրի Գրեխովը։
Մասնավորապես, Շվեյցարիայի կառավարության որոշմամբ 200 մարդու նկատմամբ սահմանվել են ֆինանսական պատժամիջոցներ և այցերի սահմանափակումներ:
Թուրքիայի Գերագույն դատարանը բավարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայցն ընդդեմ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի:
Հարավաֆրիկյան Հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում հորդառատ անձրևների և դրանց հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով զոհերի թիվը հասել է 253-ի:
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այժմ բարձր մակարդակով շփումներ չունեն: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ո՛չ, այժմ շփումներ չկան»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հերցին, թե հնարավոր են արդյոք այժմ ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով շփումները ՌԴ-ի դիրքորոշումները պարզաբանելու համար:
Միրզոյանը նշեց, որ այս թեման քննարկվել է նաև Փաշինյան-Ալիև-Շառլ Միշել վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում, և կա պատկերացում, որ հայ պատանդների հերթական խումբը պետք է ազատ արձակվի. «Մենք հիմա շարունակում ենք բանակցել դրա շուրջ»:
Թուրքական և միջազգային լրատվամիջոցները արդեն երկու օր է, ինչ պնդում են, թե Ռուսաստանն Ուկրաինայում «անհայտ ծագման թունավոր նյութ» է օգտագործել քաղաքացիական ու զինվորական անձանց դեմ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ, քննարկել ենք այն, ինչ վերջին 1 տարվա ընթացքում քննարկվել է, և արձանագրվել է նաև Բրյուսելում՝ երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներով, այն է՝ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մեխանիզմները, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքվելիք ենթադրյալ կարգավորման այդ պայմանագրին ուղղված բանակցությունների մեկնարկի շուրջ պատկերացումները երկու կողմերի»:
Ելուզակներ հարձակման հետեւանքով զոհվածների թիվը, որն ապրիլի 10-ին տեղի է ունեցել Նիգերիայի կենտրոնական մասի Պլատոյի նահանգի մի շարք շրջաններում, հասել է 154-ի, ինչը եռապատիկ գերազանցում է նախնական գնահատումները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Պատերազմից հետո մեր շփումները Եվրամիության հետ ավելի ինտենսիվ են դարձել։ Եվրամիությունը նույնպես ընդունել է հետկոնֆլիկտային շրջանի իրողությունները։ Այս մասին Trend.az-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս տարվա առաջին եռամսյակին նվիրված խորհրդակցության ժամանակ:
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը պատասխանել է ԱՄՆ-ից F-16 կործանիչների գնման գործընթացի վերաբերյալ լրագրողների հարցերին։
Գերմանիայում կառավարող կոալիցիան (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, «կանաչներ» եւ Ազատ դեմոկրատական կուսակցություն) համաձայնության է եկել Ուկրաինային ծանր սպառազինություններ մատակարարելու շուրջ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Ազատ դեմոկտրատական կուսակցության խմբակցության պաշտպանության հարցերի փորձագետ Մարկուս Ֆաբերը:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կարճ խորհրդարանում Փաշինյանի ելույթի թեմայով՝
«Մարդն իր հասցեին մեղադրանք է ներկայացնում, և ես զարմանում եմ, որ արդեն մի քանի ժամ է անցել, և դեռ իրավապահ մարմինների արձագանքը չկա: Այդ անձը հաղորդում է ներկայացնում հանցագործության մասին՝ սեփական հանցագործությունների, ու դեռևս որևէ արձագանք չկա իրավապահներից: Ինքը 2019թ. Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարեց, որ Արցախի ժողովուրդն իրեն մանդատ չի տվել, և չի կարող նրանց ճակատագիրը որոշել, բա ո՞նց եղավ, որ Արցախի ժողովրդի հետ չխորհրդակցելով՝ այս աղետը բերեց»:
Հենց հիմա նա հազարերորդ անգամ ոտքից-գլուխ, աջից-ձախ, վերեւից-ներքեւ խեղաթյուրում է իրեն ժառանգություն թողած բանակցային փաթեթը՝ Արցախը դե յուրե հանձնելու անխուսափելի աղետն իր ձեռքերից լվանալու համար։
Եվրամիությունը չի նպաստւմ Ուկրաինայի շուրջ հակամարտության տարածմանն, այլ փորձում է կասեցնել այն: Այս պնդմամբ հադես է եկել Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգությոան քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն արիլի 13-ին El Mundo թերթում հրապարակված հարցազրույցում։
Հարավային Կորեան չի քննարկում Ուկրաինային մահացու զենքի մատակարարման հնարավորությունը, չնայած Կիեւի խնդրանքին: Այդ մասին լրագրողներին հաստատել է Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարության լիազոր անձը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե միջոցներ հատկացվեն Հայաստանին զինելու համար, ապա Բաքուն դա կընկալի՝ որպես ոչ բարեկամական քայլ։ Այս մասին տեղեկացնում է Interfax.az-ը:
ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2016-ի բանակցային գործընթացում տեղի ունեցածին, կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Լավրովի պլանին», որի ողջ ողբերգությունը մեզ համար շատերը, ըստ պատգամավորի, լավ չեն հասկանում, մասնավորապես այն, որ այդտեղ կար հստակ շրջադարձ:
Նախքան ընտրությունները, այդ կանխատեսումը շատերի համար աբսուրդ էր թվում, մտածելով, որ երբ Նիկոլն ու իր թիմը, այսպես խայտառակ ձևով հանձնեցին Արցախը, այլևս շանս չունեն կրկին կառավարություն ձևավորել, այն էլ մեծամասնության կառավարություն: Բայց դե դա տեղի ունեցավ:
Երկու քաղաքացի է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային հարյուրավոր միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս պլանավորում է նոր հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ապրիլի 13-ին այդ մասին նա հայտնել է France 2 հեռուստաալիքի եթերում:
Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արեւմուտքում։ Արդյունքում Կովկասը “Նոր Ուկրաինա” դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը’ “Նոր Մարիուպուլի”-ի (Ադրբեջանն էլ):
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի՝ Հայաստանա այցելելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։