Բաժիններ՝

Գերմանիայի կանցլերը կայցելի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հաջորդ շաբաթվա վերջին կայցելի Թուրքիա, իսկ հոկտեմբերի 19-ին Ստամբուլում բանակցություններ կվարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները։

«Հաջորդ շաբաթվա վերջին կանցլերը կմեկնի Թուրքիա, իսկ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 19-ին, Ստամբուլում կհանդիպի նախագահ Էրդողանի հետ»,- ասել է Բյուխները։  

Նա հավելել է, որ բանակցություններից հետո նախատեսվում է համատեղ մամուլի ասուլիս։

Բյուխները նշել է, որ բանակցություններում, ամենայն հավանականությամբ, կքննարկվեն Ուկրաինայի հակամարտությունը և իրավիճակը Մերձավոր Արևելքում, ինչպես նաև միգրացիայի խնդիրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս