Բաժիններ՝

Պակիստանում զինյալներն առնվազն 20 հանքագործի են սպանել

Պակիստանի հարավ-արևմուտքում գտնվող Բելուջիստանի նահանգում զինված անձինք առնվազն 20 մարդու են սպանել ածխահանքում։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:

Հարձակվողները վաղ առավոտյան ներխուժել են նահանգի Դուկիի շրջանում գտնվող «Ջունեյդ» ածխարդյունաբերական ընկերության բանվորների կացարանները, հավաքել տղամարդկանց մեկ տեղում և գնդակահարել նրանց։ Բացի 20 զոհից, կա նաև 6 վիրավոր։

Աշխատակիցների վրա հարձակվել են ծանր զինատեսակներով, այդ թվում՝ հրթիռներով և նռնակներով, հաղորդել է է ոստիկանությունը:

Հարձակվողները նաև այրել են հանքի տեխնիկան։Հոկտեմբերի 11-ին բիզնեսները փակվել են՝ Դուկիի գլխավոր հրապարակում սպասվող բողոքի ակցիային ընդառաջ:

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել սպանությունների պատասխանատվությունը, սակայն նախկինում անջատողական «Բելուջների ազատագրական բանակ»-ը մի քանի մահացու հարձակումներ է իրականացրել նահանգում:

Հոկտեմբերի 7-ին Կարաչիի օդանավակայանի մոտ «Բելուջների ազատագրական բանակ»-ի մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով Չինաստանի 2 քաղաքացի է զոհվել, 10 մարդ՝ վիրավորվել։

Խմբավորումը, որը ցանկանում է Բելուջիստանի անկախությունը, նաև մի շարք հարձակումներ է գործել օգոստոսին, որի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս