Երկու քաղաքացի է տուժել ղրղզա-տաջիկական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով: Այդ մասին ապրիլի 13-ին «Ինտերֆաքս» գործակալությանը հաղորդել են Ղրղզստանի առողջապահության նախարարությունում:
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի Ուկրաինային հարյուրավոր միլիոն դոլարի նոր ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը, վկայակոչելով իրազեկ աղբյուրների։
Բրյուսելից հետո իմ հասցեին շատ ինտենսիվ քննադատություն եղավ, որ հրաժարվել եմ զորքերի հայելային ետքաշման առաջարկից: Այս առնչությամբ պիտի ասեմ, որ նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, որ զորքերի հայելային ետքաշումը մեր կողմից նախապայման երբեք չի եղել եւ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության եւ կայունության որոշակի մակարդակ կա, ինչը ցավոք չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին:
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցն անցել է պրոֆեսիոնալ և կառուցողական։ Այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս պլանավորում է նոր հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ապրիլի 13-ին այդ մասին նա հայտնել է France 2 հեռուստաալիքի եթերում:
Դա ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը թույլ չեն տալու, ինչը լավ հասկանում են Արեւմուտքում։ Արդյունքում Կովկասը “Նոր Ուկրաինա” դառնալու ճանապարհին է, իսկ Հայաստանը’ “Նոր Մարիուպուլի”-ի (Ադրբեջանն էլ):
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շոֆերի՝ Հայաստանա այցելելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի։
Ադրբեջանը փորձում է սահմանի երկայնքով ռազմական լարվածության իրավիճակը պահել՝ դեմարկացիայի գործընթացում Հայաստանի նկատմամբ թաքնված կամ անթաքույց տարածքային պահանջներ ներկայացնելու համար: ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան ԱԺ-ում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀ-ի դիրքորոշումը միջազգային հանրությունը ընկալել է:
Ադրբեջանը փորձում է կոմունիկացիաների բացումն իրականացնել այնպես, որ ՀՀ շրջափակումը ավելի խորանա. Նիկոլ Փաշինյան:
Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի նախագահներն այցով մեկնել են Ուկրաինա եւ արդեն գնում են Կիեւ: Ապրիլի 13-ին այդ մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի ղեկավարի դիվանատան ներկայացուցիչ Յակուբ Կումոխը, որը միջազգային խնդիրների պատասխանատուն է։
Կորեայի Հանրապետության իշխանությունները պլանավորում են ապրիլին որպես օգնություն Ուկրաինա ուղարկել 1,6 միլիոն դոլար գումարի ռազմական նշանակության ոչ մահաբեր զենք, ինչպիսիք են սաղավարտներն ու զրահաբաճկոնակները: Ապրիլի 13-ին այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով մի աղբյուր։
Երկու օր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց էին ունեցել: Այն հաջորդել էր Բրյուսելում տեղի ունեցած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպմանը:
Շրի Լանկայի բնակիչները երկրում պարենամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտի պատճառով Հնդկաստան են փախչում: Այդ մասին հաղորդել է IANS հրատարակությունը:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի հարցը, որը կարող է ներառել նավթային բռնարգելք ՌԴ-ի նկատմամբ, սպառնում է պառակտել եվրոպական միասնությունն Ուկրաինայի իրադրության շուրջ: Ապրիի 12-ին այդ մասին հաղորդել է El Pais թերթը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ:
Մեկ օրում Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է կորոնավիրուսի 11․855 դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 18 007․915 է: Այս մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել են նոր ինֆեկցիայի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից:
Հունաստանի բնակչության շրջանում սոցհարցում է իրականացվել՝ պարզելու համար, թե հույները ինչպիսի վերաբերմունք ունեն Եվրամիության, ինչպես նաև օտարերկրյա տարբեր առաջնորդների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իսրայելը 2021 թվականի ընթացքում վաճառել է 11,3 միլարդ դոլարի զինամթերք, ինչը երեք միլիարդ դոլարով ավելի է 2020 թվականի նույն ցուցանիշից: Ապրիլի 12-ին այդ մասին հայտնել է հրեական պետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հիշում եք՝ երեխաներով ավտոբուսը, որ Սյունիքի ճանապարհին կանգնեցրել էին, և մի կադր կար, որտեղ ադրբեջանցիները դանակով քերում էին սպիտակ քառակուսիները, որովհետև ադրբեջանցիները խնդիր ունեն դրոշի հենց այդ հատվածի հետ, որը խորհրդանշում է Արցախը: Մի խմբավորում կա՝ Բևեռ կոչվող, որը վերջերս հանրահավաք էր անում, նրանք սկսեցին դրոշի այդ հատվածը ներկել: Այսինքն՝ խնդիր ունեն՝ առաջին՝ մոռացության մատնել Ցեղասպանությունը և հիմա օրախնդիր դարձած՝ Արցախը:
Գերմանիան զենք կմատակարարի Ուկրաինային՝ չնայած այն հանգամանքին, որ դա հակասում է «անվտանգության այն փիլիսոփայությանը», որին Բեռլինը միշտ հավատարիմ է եղել:
Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլասս Մյուլլերը հայտարարել է, որ Գերմանիայի գազի այլընտրանքային աղբյուրները եւ պաշարները կբավականացնեն մինչեւ ամառվա վերջ-սեպտեմբերի սկիզբ, եթե Ռուսաստանը «վաղը» դադարեցնի գազի մատակարարումները։
Ապրիլի 12-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել. ընդդիմադիրներն այսօր նիստը սկսելուց անմիջապես հետո բոյկոտեցին քառօրյայի աշխատանքները ևմեկնեցին Արցախ՝ Արցախի անվտանգությունը համարելով քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։
Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին, որպեսզի օգնի վերականգնել Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ռազմածովային նավատորմի խոսնակ, լեյտենանտ Մարկ Լենգֆորդը նշել է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած խմբավորումը գործում է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի հետ միասին:
Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
«Մենք հիմա պետք է ազատվենք հանածո վառելիքներից, այլ ոչ թե սպասենք անարդյունավետ և դանդաղ պատժամիջոցների», – գրառման մեջ մեջբերում է Greenpeace-ի կլիմայի և էներգետիկայի քարոզիչ Օլի Տայնենը:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են, որ Արցախը պետք է զուտ մշակութային ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմում իր նոյեմբերի 10-ի սահմաններով, այսինքն՝ առանց Հադրութի շրջանի, Մարտակերտի գյուղերի ու Շուշի քաղաքի, ապա, բնականաբար, հարց կառաջանա, որ եթե կողմերը համաձայնվել են, կոնֆլիկտ չկա, հետևաբար՝ խաղաղապահ առաքելության կարիք չկա»,- ասաց նա: