Ոչ մի թափանցիկ ինֆորմացիա չունենք՝ ինչպիսի խոշտանգումների են ենթարկվում մերոնք Բաքվում. Աշոտ Ղուլյան

«Բնականաբար, մեկ անգամ ինչ-որ ակցիա անելով բոլոր հարցերը չեն լուծվելու, սակայն սա չի նշանակում, որ պետք է հանդիստ նստենք ու սպասենք, թե ով՝ երբ է կողմնորոշվում կամ երբ է իր մոտ այդ հարցը հասունանում։ Իմ խորին համոզմամբ այս իրավիճակը բոլորին մղում է նրան, որ ամեն հայ, աշխարհի որ մասում էլ լինի՝ պետք է իր խոսքը բարձրացնի ի աջակցություն մեր բոլոր այն ռազմագերիների, արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այն առաջնորդների օգտին, որոնք այսօր գտնվում են Բաքվի բանտերում»,- սյս մասին ի աջակցություն Բաքվի բանտերում պահվող ռազմագերիների կազմակերպված այցիայի ընթացքում ասաց Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

«Այն, ինչ ձեռնարկվել այսօր Արցախի ու Հայաստանի ՄԻՊ-երի կողմից ցույց է տալիս, որ այս հարցը նախևառաջ հենց մարդու իրավունքների տեսանկյունից պետք է դիտարկել։ Այսօր Բաքվի բանտերում գտնվում են հայեր, որոնց հանդեպ Ադրբեջանի իշխանություններն ունեն անհիմն վերաբերմունք, ինչը թույլ է տալիս կեղծ, շինծու մեղադրանքներ առաջադրել։ Դրանց շնորհիվ կարելի է ենթադրել, որ այդ մարդկանց իրավունքները ոչ միայն այսօր այլև գերավարման պահից շատ կոպիտ ձևով ոտնահարված են ու այստեղ լրացուցիչ ապացույցներ պետք չէ։

Այն, ինչ տեղի է ունեցել այս մեկ տարվա ընթացքում թափանցիկ տեղեկատվություն չի եղել, թե ինչ վիճակում են, ինչպիսի խոշտանգումների են ենթարկվում»,-ասաց Ղուլյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս