Մեկնարկել են Պուտինի ու Փեզեշքիանի առաջին բանակցությունները

Աշխաբադում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իրանի առաջնորդ Մասուդ Փեզեշքիանի բանակցությունները։ Թուրքմենստանի մայրաքաղաքում անցկացվող հանդիպումն առաջինն է Իրանի նախագահի ընտրվելուց հետո։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ու ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինի և Փեզեշքիանի հանդիպմանը «լուրջ խոսակցություն» է լինելու։ Առաջնորդները կանդրադառնան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի, կքննարկեն Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

Պուտինն այսօր աշխատում է Թուրքմենստանի մայրաքաղաքում։ ՌԴ ղեկավարը ելույթ է ունեցել «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը» ֆորումի լիագումար նիստում, որը նվիրված է թուրքմեն դասական բանաստեղծ-մտածող Մաղթումգուլի Ֆրագիի ծննդյան 300-ամյակին։

Տեսանյութեր

Լրահոս