Բաժիններ՝

Չինաստանի վարչապետ Լի Ցյանը հանդիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ

Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Ցյանը Լաոսի մայրաքաղաք Վիենտյանում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Շառլ Միշելը հանդիպմանը նշել է, որ ԵՄ-ն հույս ունի լուծել կողմերի միջև առկա խնդիրները երկխոսության և խորհրդակցությունների միջոցով։

Նա նաև հույս է հայտնել առաջ մղել ԵՄ-Չինաստան տնտեսական և առևտրային հարաբերությունները։

Իր հերթին Լի Ցյանը հայտնել է, որ Չինաստանի իշխանությունները պատրաստ են ուժեղացնել Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։

«Հաջորդ տարի Չինաստանը և ԵՄ-ն կնշեն դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 50-րդ տարին։

Չինական կողմը պատրաստ է Եվրամիության հետ մեկտեղ օգտագործել դա որպես հնարավորություն մեր երկկողմ հարաբերություններում կայուն դրական դինամիկայի ուժեղացման,  ռազմավարական փոխգործակցության մեծացման, փոխշահավետ համագործակցության ամրապնդման համար», – ասել է Լի Ցյանը։Նա նշել է, որ աշխարհում տեղի են ունենում խոշոր փոփոխություններ, ուստի չին-եվրոպական հարաբերությունների կայուն և հաստատուն զարգացումը «համապատասխանում է միջազգային հանրության ակնկալիքներին»։

Լի Ցյանը նաև հիշեցրել է, որ Չինաստանը եվրոպական կողմի առանցքային գործընկերն է էկոլոգիապես մաքուր էներգետիկ նախագծերի իրականացման գործում։

«Հուսով եմ, որ ԵՄ կառույցները ճիշտ կընկալեն Չինաստանի զարգացումը, կվարեն օբյեկտիվ և ռացիոնալ քաղաքականություն նրա նկատմամբ», – եզրափակել է Չինաստանի վարչապետը:

Կողմերի հանդիպումը տեղի է ունեցել Լաոսում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) երկրների գագաթնաժողովի շրջանակներում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս