Բաժիններ՝

Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման հնարավորությունը կարող է առաջանալ ցանկացած պահի. Իվանիշվիլի

Վրաստանի տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման հնարավորությունը կարող է առաջանալ ցանկացած պահի: Այս մասին Բաթումիի բնակչության առջև ելույթի ժամանակ հայտարարել է «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

«2008-ին դրսի ուժերի ցուցումով կոպտորեն կտրվեցին օսերի և աբխազների միջև վստահության թույլ թելերը, ավելի հեռացրին մեր ժողովուրդներին միմյանցից և խորացրին առկա բացը»,- հայտարարել է նա:

Նրա խոսքով, այդ բացը կարելի է լրացնել միայն փոխըմբռնմամբ, սեփական գործողությունների գիտակցմամբ և միմյանց ձեռք մեկնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031