Չինաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը կղզի ամերիկյան պատվիրակության այցը որակել է կանխամտածված սադրանք և հայտարարել, որ նման գործողություններով ԱՄՆ-ն լրջորեն խաթարում է չին-ամերիկյան հարաբերությունների քաղաքական հիմքը եւ էլ ավելի է սաստկացնում լարվածությունը Թայվանի նեղուցում:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Մոսկվան Վաշինգտոնին դիվանագիտական նոտա է հղել, նշելով, որ ԱՄՆ-ն սպառազինություններ մատակարարելով Ուկրաինային միայն խորացնում է տարածաշրջանի իրադրությունը: Այդ մասին գրում է The Washington Post հրատարակությունը, որի տրամադրության տակ հայտնվել է փաստաթղթի կրկնօրինակը:
Ապրիլի 15-ից Վլադիվոստոկում բարձր պատրաստության ռեժիմ են սահմանել ԼԺՀ-ից, ԴԺՀ-ից եւ Ուկրաինայից փախստականների ժամանման պատճառով: Այդ մասին ասվում է Վլադիվոստոկի վարչակազմի որոշման տեքստում:
Հնդկաստանում ստացվել է ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համալիրների նոր խմբաքանակն առանց ուշացումների՝ չնայած Ուկրաինայում շարունակվող հատուկ գործողությանը: Ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է India Today թերթը՝ վկայակոչելով կառավարական բարձրաստիճան պաշտոնյաների։
Ապրիլի 15-ի առավոտյան անկարգություններ են սկսվել Երուսաղեմի Տաճարաց լեռան վրա այն բանից հետո, երբ մի խումբ հրահրողներ քարեր են նետել Լացի պատի մոտ հավաքված հրեա հավատացյալների եւ Իսրայելի անվտանգության ուժերի վրա:
Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նա նույն հիմքից բխեցնում է իրար ամբողջությամբ հակադիր երկու եզրակացություններ. մի կողմից՝ ասում է, որ տարբերակ չկա, պետք է նշաձող իջեցվի, ինչը նշանակում է՝ քննարկել Արցախն Ադրբեջանի կազմում տարբերակը, մյուս կողմից՝ բերում է ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը, և ասում՝ գիտեք, որ հայերի նկատմամբ էթնիկ ատելություն է քարոզվել։ Այսինքն՝ դրանից բխում է, որ չեն կարող լինել Ադրբեջանի կազմում՝ անկախ երաշխիքներից:
Թուրքիայի արտգործնախարարությունը գրավոր հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել ԱՄՆ-ի պետքարտուղարության կողմից կազմած Մարդու իրավունքների մասին զեկույցում Թուրքիային առնչվող գնահատականները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վլադիմիր Զելենսկին, խոսելով Ռուսաստանի հատուկ գործողության մասին, հայտարարել է, որ Ուկրաինան «այդ պատերազմը դեռ ավելի վաղ է» սկսել, Կիեւը պետք է պատրաստվեր «աշխարհի ամենամեծաթիվ բանակներից մեկի հետ» բախմանը։
Առաջին մշտական ծովային խմբի նավերը մտել են Բալթիկ ծով եւ մասնակցելու են հարեւան դաշնակից երկրների ու գործընկեր պետությունների հետ զորավարժություններին: Այդ մասին հաղորդել է ERR հեռուստառադիոհեռարձակող պորտալը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որի թեկնածությունը քվեարկության է դրված երկրորդ ժամկետի համար, երկու տոկոսային կետով մեծացրել է տարբերությունն «Ազգային միասնության» թեկնածու Լը Պենից Հինգերորդ հանրապետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլից առաջ, որը տեղի կունենա ապրիլի 24-ին: Ապրիլի 15-ին այդ մասին հաղորդել է BVA սոցիոլոգիական ծառայությունը։
«Լույս» հիմնադրամի կողմից ներկայացվող նոր հետազոտության նպատակն է գնահատել ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող՝ ներկայիս նոր տնտեսական սանկցիաների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։
Հայաստանի հետ երկխոսության գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցիալական ցանցի իր էջում քննադատել է Թուրքիայի շուկաներում վաճառվող բանջարեղենի և մրգերի գների բարձրացումը։
Ավելի քան 800 հազար մարդ է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) եւ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) տարածքից: Ապրիլի 15-ին այդ մասն ՏԱՍՍ-ին հաղորդել են ուժային կառույցներում։
Ճապոնիան եւ ԱՄՆ-ը Ճապոնական ծովում անցկացրել են համատեղ վարժանքներ, որոնց ընթացքում իրականացրել են բալիստիկ հրթիռի արձակման մասին տեղեկատվության վարժական փոխանակում: Այդ մասին հաղոդվում է Ճապոնիայի ծովային Ինքնապաշտպանության ուժերի՝ ապրիլի 15-ին տարածված մամուլի տեղեկագրում:
Իսրայելի ռազմաօդային ուժերն ապրիլի լույս 15-ի գիշերը գրոհել են Դամասկոսի շրջակայքի վրա, որտեղ օրերս տեղակայվել Էին իրանական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) կայանքներ եւ ռադարներ:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում։
Լեհաստանի իշխանությունները պլանավորում են վերացնել խորհրդային ազատարար զինվորների 60 հուշարձան: Այդ մասին հայտնել է Ազգային հիշողության ինստիտուտի ղեկավար Կարոլ Նավրոցկին:
Չինաստանի իշխանություններն անցյալ օրը հայտնաբերել են կորոնավիրուսով վարկաման 29 411 դեպք, ինչը դարձել է նոր առավելագույնը համավարակի սկզբից ի վեր: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի՝ ապրիլի 14-ին հրապարակված հաղորդագրության մեջ։
Իրանը Նաթանզ քաղաքում շահագործման է հանձնել ուրանի հարստացման ցենտրիֆուգների համար դետալների պատրաստման գործարանը: Ապրիլի 14-ին այդ մասին հաղորդել է Reuters գործակալությունը, որը ծանոթացել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հաշվետվությանը։
Իտալիան այս տարի բախվելու է ամառային առողջարաններում սեզոնային աշխատողների անբավարարության եւ պլանավորում է այդ խնդիրը լուծել՝ վարձելով Ուկրաինայից ժամանած փախստականներին: Այդ մասին ապրիլի 14-ին հաղորդել է TGcom24 հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ այսօր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ և պահանջում է հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունը վերականգնելու համար։
Ինչպես նշել է պաշտոնյան, արտերկիր ռազմական օգնություն ուղարկելը, որպես կանոն, իրականացվում է դաշնային կառավարության կողմից պաշտոնական հաստատումից 3-4 օր հետո։
Թուրքիան շարունակում է իր սահմաններին պատեր ու աշտարակներ կառուցել, տեսախցիկներ ու ջերմատեսիլ սարքեր տեղադրել: Դրանից բացի պատերի երկայնքով իրականացվելիք պարեկային ծառայության մեքենաների համար ճանապարհներ են կառուցվում, անցկացվում են լուսավորություն ու հոսանքի գծեր: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) Հակակոռուպցիոն գործակալության աշխատակիցները դատավորի որոշման հիման վրա ձերբակալել են Գորիի քաղաքապետարանին առընթեր մշակութի եւ զբոսաշրջության զարգացման գործակալության գլխավոր հաշվապահին՝ իր ծառայողական դիրքի օգտագործմամբ խոշոր դրամական գումար յուրացնելու փաստով:
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ Փաշինյանի երեկվա ինքնախոստովանություններից հետո պետք է հարուցվեր քրեական գործ, նրան ներգրավեին՝ որպես մեղադրյալ, գտնվեր բանտախցում:
Զախարովան ասել է. «Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով»:
Համաշխարհային բանկի նախագահ Դեւիդ Մելպասը նախազգուշացրել է ամենաաղքատ երկրներում կենսապայմանների վատթարացման մասին՝ պարենի գների աճի լույսով եւ առաջարկել է դուրս գրել դրանց պարտքը: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 14-ին գերմանական Wirtschaftswoche հանդեսում հրապարակված հարցազրույցում:
Դի Էս Էյ խորհրդատվական ընկերության տնօրեն Դավիթ Անանյանը վստահեցնում է՝ որպեսզի Հայաստանը կարողանա իր առաջ ծառացած մարտահրավերների դեմն առնել և խոշոր ներդրողների համար դառնալ գրավիչ երկիր, Կառավարությունը պարտավոր է ապահովել թռիչքային տնտեսական աճ, իսկ դա նշանակում է՝ պարտավոր է մի քանի տարի ապահովել երկնիշ տնտեսական իրական աճ, իսկ դրան հասնելու համար Հայաստանի կառավարության միակ ելքը արտահանելի տնտեսություն ունենալն է։