ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա հարձակումը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի կենտրոնակայանի վրա Իսրայելի հարձակումը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։ «Որպես Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերում մասնակցություն ունեցող երկիր՝ Հայաստանը խստորեն դատապարտում է կենտրոնակայանի վրա հարձակումը:

ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը կոչված են ամրապնդելու կայունությունը՝ համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի»,- նշել է ԱԳՆ-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի երկու խաղաղապահներ վիրավորվել են Լիբանանում գտնվող նրանց կենտրոնակայանի վրա իսրայելական հարձակման հետևանքով։ 

Տեսանյութեր

Լրահոս