Բաժիններ՝

Թուրքիայում ուղևորափոխադրող ավտոբուսը գլորվել է ձորը. կան վիրավորներ

Թուրքական «Cizre İtimat» տուրիստական ընկերությանը պատկանող ավտոբուսը Թուրքիայի արևմտյան հատվածում գտնվող Աֆյոն նահանգի Չայ շրջանում կողաշրջվելով, ընկել է ձորը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուղևորափոխադրող ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է վիրավորվել, վերջիններս հոսպիտալացվել են:

Դեպքի վայր են ուղարկվել Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության» (AFAD), ինչպես նաև փրկարարական և ոստիկանական բրիգադներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս