Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է Արևմտյան երկրների կողմից Ռուսաստանի հետ բանակցող առանցքային դեմքը դառնալ՝ փոխարինելով Անգելա Մերկելին, որը թողել է Գերմանիայի կանցլերի պաշտոնը: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին ասվում է CNN հեռուստաալիքի կայքում զետեղված վերլուծական հոդվածներից մեկում:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ դեռ հավատում է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստին»:
Հետպատերազմյան շրջանում ԵՄ-ն փորձում է ամրապնդել իր դիրքերը՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջնորդ: ՀՀ Կառավարության հաղորդմամբ՝ փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:
Ռուսաստանյան «Սպուտնիկ Լայթ» միաբաղադրիչ պատվաստանյութը իններորդն է դարձել, որը Հնդկաստանում թույլտվություն է ստացել անհետաձգելի օգտագործման համար: Այդ մասին հայտնել էառողջապահության նախարար Մանսուհ Մանդավիան:
«Դա լավ նորություն է: ՆԱՏՕ-ն արժևորում է մեր գործընկերությունը և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը»,- այս մասին Կոլոմինան նշել է «Թվիթեր»-ում:
Կարծում եմ՝ բոլորին է պարզ, թե ինչ ավարտ կունենա այս գործընթացը։ Վիենայից հետո էլ Անթալիայում են իրար ջան ասելու, ջան լսեն։
Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության նոր մակարդակը և ընդունված համատեղ հայտարարությունը, ինչպես և սպասվում էր, նոր շարժ է առաջացնում համաշխարհային քաղաքականության մեջ: Ընդհանուր առմամբ Վլադիմիր Պուտինը և Սի Ցզինպին նախկինում ունեցել են 37 հանդիպում, որտեղ ընդունվել են տարբեր հայտարարություններ, սակայն մասշտաբային առումով, այս համատեղ հայտարարությունը աննախադեպ է:
Ճապոնիայում ԱՄՆ-ի դեսպան Ռամ Էմանուելը կրկին հայտարարել է հարավային Կուրիլյան կղզիների տարածքային պատկանելության հարցում Վաշինգտոնի եւ Տոկիոյի միասնական դիրքորոշման մասին։
«Ըստ Նիկոլի, Ադրբեջանի կառուցողական քայլերը որո՞նք են, Շուշիի հայկական հետքի վերացո՞ւմը, հուշակոթողների ոչնչացո՞ւմը, հայկականության հետքի ոչնչացո՞ւմը։ Իշխանությունը թող բարձր ամբիոններից սրա մասին հայտարարի, ոչ թե ասի, թե Ադրբեջանը կառուցողական է։
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլաթլը շրջանում բեռնատար գնացքը բախվել է մարդատար ավտոմեքենային:
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Իրաքի նոր գումարման Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարան) փետրվարի 7-ին չի կարողացել ընտրել հանրապետության նախագահ եւ նիստը անորոշ ժամանակով հետաձգել է: Այդ մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ավստրիայի, Սլովակիայի եւ Չեխիայի արտաքին գործերի նախարարներ Ալեքսանդեր Շալենբերգը, Իվան Կորչոկը եւ Յան Լիպավսկին գտնվում են Լուգանսկի մարզի՝ Կիեւի վերահսկման ենթա մասում:
Շուրջ 3,4 հազար բաժանորդներ Թբիլիսիում առանց բնական գազի են մնացել գազատարի վնասվելու պատճառով:
Աֆղանստանում առնվազն 20 մարդ է ողջ-ողջ թաղվել ձնահյուսի հետեւանքով: Այդ մասին հայտնել է աֆղանական Bakhtar գործակալությունը՝ վկայակոչելով իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներին:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարի 8-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին եւ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային: Այդ մասին փետրվարի 7-ին Բեռլինում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը։
Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը արձագանքել է 2023թ. կայանալիք նախագահական ընտրություններում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 3-րդ անգամ նախագահի թեկնածու առաջադրվելու հետ կապված քննարկումներին, թե արդյոք Էրդողանը կարո՞ղ է երրորդ անգամ որպես նախագահի թեկնածու առաջադրվել:
«Նորմանդական քառյակի» հանդիպումը խորհրդականների մակարդակով կարողէ տեղի ունենալ այս շաբաթ: Այդ մասին հաղորդել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիանե Հոֆմանը։
Իսպանիայի դատախազությունը կփակի այն հետաքննություններից մեկը, որոնք կապված են Խուան Կառլոս Ա-ի գործունեության հետ, որը գահից հրաժարվեց 2014 թվականին: Փետրվարի 7-ին այդ մասին հաղորդել է Cope ռադիոկայանը։
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Էմանուել Մակրոնի հանդիպման գլխավոր թեման կդառնա լարվածությունը Եվրոպայում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Թուրքիայում իշխող «Ժողովրդական» դաշինքը (Cumhur İttifakı) 2023 թվականին անկացվելիք ընտրություններում առաջադրելու է Ռեջեփ Թայիփ Էրդողանի թեկնածությունը։ Այս մասին հայտնել է դաշինքի անդամ, «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ղեկավար Դևլեթ Բահչելին։
Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում 3 հարկանի շենքի առաջ փլուզում է տեղի է ունեցել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի հետ ստրատեգիական երկխոսության շրջանակներում նոր հանդիպումների գրաֆիկի մասին ըմբռնում չկա:
Իսրայելի պաշտպանության բանակը փետրվարի 7-ին հայտնել է 2022 թվականի մարտին պլանավորված ԱՄՆ-ի հետ համատեղ Juniper Cobra հակահրթիռային պաշտպանության ընդգրկուն վարժանքների անորոշ ժամկետով հետաձգման մասին՝ «մի շարք նկատառումներով»:
Փետրվարի 10-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարության ղեկավարի հնարավոր այցը Մոսկվա նախապատրաստվում է:
Դոնբասում շփման գիծի մոտ են տեղափոխել ուկրաինացի ազգայնականների եւ լեհ վարձականների:
Ծեծուջարդի հետևանքով 24 հոգի ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Դեպքի վայր են ժամանել մի խումբ ոստիկաններ և շտապ օգնության աշխատակիցներ։ Մեկ հոգի բերման է ենթարկվել։
Փետրվարի 7-ին Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 8 գերեվարված զինվորական, այդ մասին հայտնում է Ադրբեջանի գերիների, անհետ կորածների հարցերով պետական հանձնաժողովը։
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին Աքարը գրառում է արել Twitter միկրոբլոգում։